Հայկական ավիաընկերությունների նկատմամբ ԵՄ–ի կիրառած արգելքը ծանր հարված էր այդ ոլորտի համար։ Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` հավելելով, որ Հայաստանը հույս ունի առաջիկա ամիսներին շտկել իրավիճակը։ «Ամռանը հայկական ավիաընկերություններին կենթարկվի աուդիտ՝ դեպի ԵՄ երկրներ թռիչքները վերսկսելու համար։ Սա մեծ հարված էր ավիաընկերություններին, սակայն նրանք աշխատում են վերաբացել եվրոպական երկինքը»,-ասաց Սանոսյանը: «Եթե պարզ ասեմ` շուրջ 41 պրոցես է պետք անել, որ այդ դաշտից դորս գանք։ Դրանց կեսից ավելին` 22-23-ը, արդեն արվել է։ Մյուսներն ընթացքի մեջ են։ Այս տարի ամռանը մեզ մեծ փորձություն է սպասվում։ Գործընկերները, որոնք անընդհատ հատևում են, թե մենք այս ուղղությամբ ինչ աշխատանք ենք տանում, իրենք այստեղ ներկայացուցիչներ ունեն, մեր ավիացիայի հետ աշխատում են, նաև այլ խումբ կգա, և մեր ընկերություններն աուդիտի կենթարկվեն։ Եթե մեր ընկերություններն այդ աուդիտը կանցնեն, դա կլինի բոլորիս ձեռքբերումը, որովհետև դրան կհաջորդի այդ ընկերությունների համար դեպի Եվրոպա ուղղությունները բացելը»,– պարզաբանեց նախարարը: Նրա խոսքով, այս ամառ՝ երկու ամսվա ընթացքում, մեր եվրոպացի գործընկերները աուդիտ կանցկացնեն, եթե մեր ընկերությունները հաջողությամբ անցնեն այն, նրանք կկարողանան թռչել Եվրոպա»,- հավելեց Սանոսյանը։ Նշենք, որ այժմ հայկական ավիաընկերությունները դեպի Եվրոպա թռիչքներ կարող են իրականացնել միայն «թաց վարձակալությամբ» վերցված ինքնաթիռներով (օտարերկրյա անձնակազմով, տեխնիկական սպասարկումով և ապահովագրությամբ - խմբ.): Եթե աուդիտը հաջողությամբ անցնի, ընկերությունները կստանան TCO (երրորդ երկրի օպերատոր) վկայականներ, որոնք թույլ կտան ինքնուրույն թռչել։ «Հիշեցնենք` 2020թ-ի հունիսի 2-ին Եվրահանձնաժողովը հրապարակել էր ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակը», որում առաջին անգամ ընդգրկվել էր նաև Հայաստանը՝ բոլոր տեղական ավիափոխադրողներով: «Սև ցուցակը» ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակն է (EU Air Safety List): ԵՄ-ի ավիացիոն կանոնակարգերի համաձայն` 2020թ–ի հունիսից արգելվել է հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք:
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03