Մինչև 2019 թվականը Ագրարային համալսարան ընդունվել են առանց ընդունելության քննության, 2020 թվականից Ագրարային համալսարանում մտցվել են ընդունելության քննություններ, և նաև դա է պատճառը, որ իրավիճակ է փոխել դիմորդների ընդունելության թվի փոփոխության մասով: Այդ մասին ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Ագրարայինում դիմորդների թվի նվազմանը: «Նաև ունենք այսպիսի ցուցանիշ, որ Ագրարային համալսարան դիմողների 80 տոկոսը չի ընդունվում, այսինքն՝ հերիք չէ, որ քիչ են դիմում, դիմածների մեծ մասն էլ չեն կարողանում ընդունվել, և հետո արդեն նրանց մեծ մասը ընդգրկվում է հեռակա համակարգեր»,- ասաց Անդրեասյանը: Ըստ նախարարի՝ Ագրարային համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել: «Առաջիկայում, հուսանք, Կառավարության որոշմամբ կհաստատվի (ծրագիրը – խմբ.) որոշ ոլորտների համար, ինչպիսին ագրարայինն է, ինչպիսին բնագիտական ուղղություններով ուսուցչական ծրագրերն են, որտեղ սարսափելի թվեր ունենք, և այդ թվերը պետք է բոլորիս համար ահազանգ լինեն, մեզ համար հատկապես ահազանգ են և անելիք են, որի ուղղությամբ աշխատում ենք: Այստեղ մենք ներդնում ենք կրթաթոշակային ծրագիր՝ 70 հազար ամսական կրթաթոշակով, ու հուսանք, որ սա կխրախուսի»,- ասաց նախարարը, ապա նկատեց՝ քանի որ կրթաթոշակի ծրագրի մասով ուշ են իրազեկել, արդյունքը կլինի հաջորդ տարի:
18:25
18:02
11:05
10:28
10:03
00:00
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03