Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ուլզիիսաիխան Էնխտուվշինը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Ուլզիիսաիխան Էնխտուվշինին պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Դեսպան Էնխտուվշինը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ դիվանագիտական ծառայության ընթացքում կներդնի իր բոլոր ջանքերը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մոնղոլիայի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առկա ներուժն ու հնարավորությունները: Մտքեր են փոխանակվել կրթության, գիտության, մշակույթի և տնտեսական ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է միջազգային հարթակներում երկու երկրների սերտ համագործակցությունն ու դրա ընդլայնումը: Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Մոնղոլիայի միջև քաղաքական, տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերին: Այս տեսանկյունից կարևորվել են խորհրդարանական դիվանագիտության և բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանն ուղղված նախաձեռնությունների խթանումը, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը:
16:44
12:02
11:11
21:37
21:12
20:55
11:40
11:23
11:02
17:37
17:02
14:21
14:02
12:41
12:22
12:08
22:39
22:03
13:18
13:10
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58
09:45
09:33
09:15
09:02
09:58
09:44
09:35
09:14
09:02
09:52
09:36