ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամուրադովի գլխավորած պատվիրակությանը: Մայիսի 30-ից հուլիսի 2-ը ՀՀ-ում անցկացվում են Թուրքմենստանի մշակույթի օրեր, և պատվիրակությունը Հայաստան է ժամանել մշակութային ծրագրի շրջանակում: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արայիկ Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանը, ինչպես նաև ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը: Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը և Ատագելդի Շամուրադովը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև մշակույթի ու արվեստի բնագավառում 2023-2025 թվականների համագործակցության ծրագիրը»: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանդիպումը լավ առիթ է՝ հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունները ևս մեկ անգամ ընդգծելու և մշակութային համագործակցության լայն շրջանակում մատնանշելու համատեղ անելիքները: Կարևորելով «Թուրքմենստանի մշակույթի օրերը Հայաստանում» ծրագիրը, որը նախատեսվում էր իրականացնել դեռևս 2020 թ., սակայն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ հետաձգվել էր, նախարարը նշել է, որ համատեղ նախագծերի իրականացումը և փորձի փոխանակման հնարավորությունները նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, կարևորել է Երևանի Կոմիտասի անվան պետական և Թուրքմենստանի ազգային կոնսերվատորիաների համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են մի շարք մշակութային միջոցառումներ: Այս համատեքստում նախարարը նշել է, որ այս տարի պետական մակարդակով նշվում է հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակը: 2024 թվականին նշվելու է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը, որի նախապատրաստական աշխատանքները նույնպես սկսվել են: ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև 2019 թ. նոյեմբերի 5-7-ը Թուրքմենստանում կայացած Հայաստանի մշակույթի օրերին, որի շրջանակում տեղի են ունեցել մի շարք ցուցադրություններ, համերգ, փորձի փոխանակման և վարպետության դասեր: Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամուրադովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Նա կարևորել է Երևանի Կոմիտասի անվան պետական և Թուրքմենստանի ազգային կոնսերվատորիաների, Երևանի պետական և Թուրքմենստանի Մախթումկուլիի անվան պետական համալսարանների միջև համագործակցության ընդլայնումը, մշակութային և կրթական մի շարք միջոցառումների անցկացումը: Ատագելդի Շամուրադովը նաև նշել է, որ հայ և թուրքմեն մշակույթի գործիչներն ավանդաբար կազմակերպում են համատեղ միջազգային գիտաժողովներ և գրական ընթերցումներ: Այս համատեքստում անդրադարձ է եղել թուրքմեն հայտնի գրող Մախթումկուլի Ֆրագիի ստեղծագործությունների հայերեն թարգմանություններին: Նշենք նաև, որ Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամուրադովի գլխավորած պատվիրակությանը երեկ այցելել է Ս. Փարաջանովի թանգարան, իսկ «Թուրքմենստանի մշակույթի օրերը Հայաստանում» ծրագրի փակումը նախատեսվում է անցկացնել հունիսի 2-ին Արտաշատ քաղաքում:
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33