2023թ. փետրվարի 21-ին Ա.Գ.-ն փաստաբան Վ.Պ.-ի միջոցով հայցադիմում է ներկայացրել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Վ.Ղ.-ի հետ 05.05.2011թ. կնքված փոխառության գործարքն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ 1 /մեկ/ մլն ԱՄՆ դոլար գանձելու պահանջների մասին: ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորը ուսումնասիրելով հայցադիմումը՝ կից փաստաթղթերով, ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱՀ գլխավոր դատախազություն: Արցախի գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հաղորդման քննարկմամբ պարզվել է, որ հայցվոր Ա.Գ-ի փաստաբան Վ.Պ.-ի կողմից դատարան ներկայացված Ա.Գ.-ի և Վ.Ղ.-ի միջև 05.05.2011թ. Ստեփանակետ քաղաքում կնքված պայմանագրի պատճենը կեղծ է, նրանում «Փոխատու» և «Փոխառու» անվանումների դիմաց առկա ստորագրությունները կատարված չեն Ա.Գ.-ի և Վ.Ղ.-ի կողմից: Միաժամանակ պարզվել է, որ վերջիններիս կողմից չեն կատարված նաև հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչներ` ԱՀ Փաստաբանների պալատի փաստաբան Վ.Պ.-ի և Ռ.Ե.-ի կողմից դատարան ներկայացված՝ 26.01.2023թ. Ստեփանակերտ քաղաքում Ա.Գ.-ի և Վ.Ղ.-ի անվամբ կազմված, իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող լիազորագրի «Լիազորող» անվան դիմաց առկա ստորագրությունները: Ավելի ուշ, պատասխանողի ներկայացուցիչ Ռ.Ե.-ն դատարան է ներկայացրել 15.03.2023թ. թվագրմամբ Ստեփանակերտ քաղաքում կնքված «Հաշտության համաձայնագիր», որով հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչները եկել են համաձայնության, որ դատարանի վարույթում քննվող քաղաքացիական գործի վարույթը կարճվի, իսկ վեճն ավարտվի՝ պայմանով, որ հայցվորը հրաժարվում է պահանջներից, իսկ պատասխանող Վ.Ղ.-ն ստանձնած գումարային պարտավորությունը կատարված համարելու դիմաց հայցվորին կօտարի Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան-24/34 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող առևտրի սրահը: Փաստորեն, Ա.Գ.-ն 2011թ. մայիսի 05-ի կեղծ փոխառության պայմանագրով դիտավորությամբ քողարկել և խեղաթյուրել է առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 1 /մեկ/ մլն ԱՄՆ դոլար դրամական միջոցների ծագման աղբյուրը, և մինչև 05.05.2015թ. իր քրոջ ամուսին Վ.Ղ.-ին փոխառությամբ տրված վերոնշյալ գումարի գանձման պահանջի դիմաց համաձայնել է ստանալ Վ.Ղ.-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, իսկ Վ.Ղ.-ն կեղծ փոխառության պայմանագրով նպատակ է ունեցել փոխարկել (կոնվերտացնել) հանցավոր ճանապարհով ստացված հիշյալ անշարժ գույքը: Նկարագրված հանցանքների կատարման դեպքերով 17.05.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), 375-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույցներ կեղծելը), 345-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 345-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատավարական ղեկավարումը և դատախազական հսկողությունը իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33