ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել Կառավարության կողմից մշակված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն:
Հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ փոփոխության հինական նպատակն է մարդուն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով չզրկել իր միակ կացարանից և չդարձնել անտուն:
«Ինչ պարտավորություն էլ նա խախտի, առնավազն վերջում հնարավորություն պետք է ունենա չմնալ փողոցներում, չպետք է անձը իր «մեղքերի» համար պատասխան տա՝ բնակվելու իրավունքի հաշվին»,- ասաց փոխնախարարը:
Միաժամանակ, ըստ նրա, բացառություն է սահմանվում այն դեպքում, երբ միակ բնակարանը անձն, ի ապահովումն իր պարտավորությունների, գրավադրել է: «Այսինքն՝ անձը կամավոր է պարտավորվել իր պարտավորությունների համար ռիսկի տակ դնել իր բնակվելու իրավունքը: Բացառություն է նաև, եթե անձն ունի պարտավորություն՝ վճարելու ալիմենտ, կամ հատուցելու կյանքին կամ առողջությանը պատճառած վնասը»,-ասաց նա:
Փոխնախարարն ասաց, որ ԴԱՀԿ օրենքում նախատեսված է գույքի ցանկ, որի դեպքում չեն կարող բռնագանձել, օրինակ, հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցները կամ պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաները, ինչպես օրինակ երաժշտի դեպքում՝ ջութակ, դաշնամուր:
Ըստ Հովհաննիսյանի՝ այդ ցանկը ևս մեկով մտադիր են ավելացնել: «Միակ բնակարանը և դրան կից հողամասը, որը պարտապանի մշտական բնակության միակ վայրն է, որի գնահատված արժեքի 75%-ը հավասար կամ ցածր է ՀՀ կառավարության միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարին, չպետք է բռնագանձման ենթակա դաձնել»,-ասաց նա:
Իսկ թե ինչու 75%, փոխնախարարը պարզաբանեց՝ ԴԱՀԿ օրենքով երբ դրվում է աճուրդի, նախնական մեկնարկային գին է սահմանվում 75%-ը:
Ի դեպ՝ փոխնախարարը նաև նշեց, որ աճուրդի հարցերը կարգավորելու համար ներկայացվել են հրապարակային հարկադիր աճուրդի կարգավորումները:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47