«Ատեստացիայի սուբյեկտ են լինելու թե՛ ոստիկանության պետի տեղակալները, թե՛ մնացյալ խմբի ծառայողները»-կառավարության նիստում ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ զեկուցելով՝ Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2147-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը: Նրա խոսքով՝ ոստիկանների ատեստացիան անցկացվելու է երեք փուլով, առաջին՝ ընդհանուր բաժնի թեստավորումն իրենից ներկայացնելու է ընդհանուր զարգացվածության ստուգում, երկրորդ՝ ստուգարքի փուլում ֆիզիկական և մարտական պատրաստականությունն է ստուգվում և մասնագիտական բաժնի թեստավորում, որը մասնագիտական կարողություններին է վերաբերելու: Փոխնախարարը հայտնեց, որ թեստավորումն իրականացվելու է էլեկտրոնային պլատֆորմների միջոցով, իսկ հանձնաժողովներում երկու ՀԿ-ի ներկայացուցիչներ են ներառվելու՝ օբյեկտիվությունն ապահովելու համար: Արփինե Սարգսյանն ասաց, որ կախված արդյուքններից՝ գերզանց, լավ կամ բավարար, կորոշվի հավելավճարների չափերը:
«Մի քանի հիմնական չափանիշներ ենք նախատեսել, որոնցով պետք է որոշենք, թե արդյոք անձը պետք է մասնակցի թեստավորմանը, թե ոչ: Դրանք երկու խոշոր խմբավորում են, առաջինը վերաբերում է թմրամիջոցի և հոգեմետ, հոգեներգործուն նյութի օգտագործմանը: Մինչև ատեստացիան կունենանք լիցենզավորված բժշկական կազմակարեպությունների կողմից իրականացրած փորձաքննություն, որի արդյունքների վրա եթե արդյուքները դրական լինեն, ապա անձին չի թույլատրվի մասնակցել ատեստավորմանը»,-հայտարարեց ՆԳ փոխնախարարը: Մյուս կարգավորմամբ էլ, ըստ նրա, եթե ոստիկանության ծառայողն ունի 20 մլն և դրան համարժեք դրամի տրամադրված վարկ և 91 և ավելի ժամկետանց վարկային պարտավորություն, ապա աայդ դեպքում նույնպես թույլ չի տրվի անձին մասնակցել ատեստավորմանը:
Աղբյուր` Panorama.am
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55