Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանները կիսվել են տարածաշրջանի երկրների մակրոտնտեսական ցուցանիշներով: Մասնավորապես, ԵԱԶԲ վերլուծաբանների կանխատեսման համաձայն՝ ուժեղ ներքին պահանջարկը եւ փոխադարձ առեւտրի ավելացումը 2023 թվականի արդյունքներով կապահովեն աճի բարձր տեմպեր. Հայաստանում ՀՆԱ-ն կավելանա 7,5, Ղրղըզստանում՝ 4,2, Տաջիկստանում՝ 7,9 տոկոսով։ 2023 թվականի արդյունքներով՝ Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի 1 տոկոսով եւ կշարունակի աճել տարեկան մոտ 1,3 տոկոս տեմպերով 2024-2025 թվականներին։ Ռուսաստանում պահանջարկի վերականգնումը եւ լոգիստիկ շղթաների մասնակի վերակառուցումը 2023 թվականին կնպաստեն Բելառուսի տնտեսության՝ 2,2 տոկոսով աճին։ Հետագայում տեմպերը կկայունանան մոտ 1 տոկոսով։ Միջնաժամկետ հեռանկարում այդ երկրներում գործարար ակտիվությունը նախկինի պես կզսպվի աճող անորոշությամբ, ներդրումային եւ միջանկյալ նշանակության ապրանքների մատակարարման դժվարություններով եւ առաջադեմ տեխնոլոգիաների հասանելիության սահմանափակմամբ: Ղազախստանի տնտեսության աճը 2023 թվականին կարող է հասնել 4,3 տոկոսի, իսկ 2024-2025 թվականներին՝ 4,4 տոկոսի։ Տնտեսական ակտիվությունը կաջակցի տնտեսության դիվերսիֆիկացմանն ու ներդրումային ներուժի հզորացմանն ուղղված պետական նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաեւ արտադրական հզորությունների ընդլայնմանը: ԵԱԶԲ-ի վերլուծաբանները կանխատեսում են նաեւ 2023 թվականի արդյունքներով բանկի գործառնությունների տարածաշրջանում ագրեգացված ինֆլյացիայի դանդաղում մինչեւ 6,4տոկոս՝ 2022 թվականի 12,4 տոկոսից։ Հիմնական գործոնները կլինեն տնտեսությունների ադապտացիան եւ 2022 թվականի սկզբի շոկից հեռանալը, երբ նկատվում էր արժեզրկման եւ ինֆլյացիոն սպասումների կտրուկ աճ։ Հայաստանում 2023 թվականին ինֆլյացիան կանխատեսվում է 2,5, Բելառուսում՝ 7,8, Ղազախստանում՝ 7,9, Ղրղըզստանում՝ 7,1, Ռուսաստանում՝ 6,1, Տաջիկստանում՝ 6,6 տոկոսի մակարդակում: 2024-2025 թվականներին սպասվում է, որ տարածաշրջանի երկրների մեծ մասում ինֆլյացիան կմոտենա նպատակային արժեքներին։
21:38
21:14
20:54
20:24
19:36
19:15
18:55
18:33
17:53
17:36
17:16
16:58
16:44
16:23
15:57
15:45
15:29
15:27
15:13
14:57
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02