Մայիսի 31-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 22-ամյա Սահակ Սահակյանը մահացել է:
Քրեական վարույթը շարունակվում է:
Այգեզարդ գյուղում երիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
Մայիսի 25-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի թափանցող վիրավորում, ներքին և արտաքին արնահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 22-ամյա երիտասարդ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 20.00-ի սահմաններում Այգեզարդ գյուղի Ղարիբյան-Չկալովի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված այգեզարդցի երիտասարդին դանակահարել էր Այգեպատ գյուղի 21-ամյա բնակիչը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 26-ի ժամը 00.40-ին 21-ամյա երիտասարդը Այգեպատ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Արտաշատի բաժին, ապա ներկայացվել Արարատի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: