ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հայագիտության զարգացման և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար սփյուռքահայ մտավորական Արա Քեթիբյանը և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը պարգևատրվել են «Մովսես Խորենացի» մեդալով։ Պետական պարգևը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով ներկաներին՝ նա նշել է, որ հաճելի է պետության կողմից գնահատանքի վկայագիր հանձնել վաստակաշատ մտավորականներին, որոնց ողջ կյանքն ու գործունեությունը նվիրված է ազգային կարևոր նպատակների և արժեքների հաստատմանն ու արմատավորմանը, որոնք հանրային և պետական շահերի ամենաուղիղ արտահայտումն են: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մեծածավալ աշխատանքի համար, որն իրականացրել և շարունակում եք իրականացնել: Սա ոչ միայն ինքնին արժեքավոր ուսումնասիրություն է, այլ նաև ճանապարհ է բացում բազում նոր ուսումնասիրությունների համար: Այստեղ ներկայացված աղբյուրագիտական նյութը գալիս է դառնալու հայագիտական ուսումնասիրությունների այն հարուստ հենքը, որը բազմաթիվ այլ հրատարակությունների առիթ է դառնալու: Կարևոր է, որ հրատարակությունները օտարալեզու են, ինչը նշանակում է, որ դրանք հնարավորություն են ընձեռում նաև օտարազգի գիտնականներին ու հետաքրքրվողներին ծանոթանալու հետազոտական նյութերին: Ապատեղեկատվության այս ժամանակներում օտարալեզու հրատարակությունները տեղեկատվության և իրազեկման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն՝ ճշմարիտ տեղեկատվությունը և պատմական փաստերը հանրությանը հասանելի դարձնելու առումով: Պատրաստակամ ենք աջակցելու ձեր գործունեությանը և համագործակցելու հետագա բոլոր ձեռնարկներում՝ շարունակելու, մեծածավալ ու արժեքավոր նոր հրատարակություններ ու ուսումնասիրություններ հասարակության դատին հանձնելու հարցում»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և կրկին շնորհակալություն հայտնել անվանի մտավորականներին կատարած կարևոր աշխատանքի համար: Արա Քեթիբյանը և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը շնորհակալություն են հայտնել պետական բարձր պարգևի համար: Վաստակաշատ մտավորականների ընդգծմամբ՝ գնահատանքն իրապես պարտավորեցնող է: Հայոց ցեղասպանության պատմությունը փաստագրված է տասնյակ հազարավոր փաստաթղթերով՝ դիվանագիտական զեկույցներով, ականատեսների վկայություններով, Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց հուշագրություններով և բանավոր պատմություններով: Աղբյուրագիտական առանցքային նշանակություն ունեն 1890-1922 թվականներին օտարերկրյա մամուլի հրապարակումները Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային տեղահանության, հալածանքների, կոտորածների վերաբերյալ: Հատկապես արժեքավոր տեղեկություններ կարելի է հավաքել այդ տարիների ամերիկյան մամուլից, որտեղ գրեթե ամեն օր լույս էին տեսնում Օսմանյան կայսրությունում դիվանագիտական, միսիոներական և այլ առաքելության ներկայացուցիչների վկայությունները, ահազանգերը, զեկույցները, հաշվետվություններն իրադարձությունների վերաբերյալ: Ամերիկյան մամուլի ուսումնասիրման և Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստագրական նյութերի ամբողջացման ու հրապարակման գործում զգալի ներդրում ունեն սփյուռքահայ մտավորականներ Արա Քեթիբյանն ու Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը: Նրանք ամերիկյան մամուլի անդրադարձերն ու հրապարակումներն ամբողջացրել են «Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում», «Վաշինգտոն փոստի 1890-1922 թթ հրապարակումները» 10 հատորներից բաղկացած ժողովածուում:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03