«Ինձ մեծ ցավ է պատճառում այն, որ թելադրված իշխանական օրակարգով անընդհատ քննարկման առարկա է դառնում Ադրբեջանին անկլավների, հայկական գյուղերի վերադարձի հարցը, իսկ շրջափակման մեջ գտնվող արցախահայերի ճակատագրի հարցը երկրորդ պլան է մղվել»,- այս մասին «Հայրենիք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ քարոզչական իջոցներով իշխանությունները փորձեն հանրության մեջ ամրատավորել այն գիտակցությունը, թե Արցախի հարցն այլևս փակված է, և Փաշինյանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է Արցախի տարածքը։
«Երբ ՀՀ վարչապետը խոսում է Հայաստանի կադաստրի թղթի մասին, դա խիստ վիրավորական է յուրաքանչյուր բանական և գիտակից մարդու համար։ Մենք ականատես ենք եղել մեր անկախ պետականության ստեղծմանը և կարծում եմ, որ մեր այդ պատմությունն ուրանալն ազգային դավաճանություն է։
Այս 30 տարիների ընթացքում, և արցախյան պատերազմի ընթացքում մեր հայրենիքի սահմանները գծվել են մեր հազարավոր հայրենակիցների արյունով։ Ու այսօր վիճարկել այդ հայրենիքի սահմանների լինել կամ չլինելու հարցը, ինձ համար դավաճանություն է»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքերով՝ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժանանակ» օրաթերթի համար եղել է տաղանդավոր խմբագիր, սակայն հայ ժողովրդի պատմությունը սեփական նախասիրություններով ու ճաշակով խմբագրելու բարոյական իրավունք որևէ մեկը չի տվել գործող իշխանություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03