Կառավարությունն առաջարկում է անձին իր պարտականությունները չկատարելու համար չզրկել միակ կացարանից և դարձնել անօթևան՝ անկախ նրանից, թե ինչ պարտավորություն է նա խախտել:
Ազգային ժողովը քննարկում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ հիմնական նպատակն է ապահովել այն, որ մարդը, ինչ պարտավորություն էլ որ խախտել է, չպետք է մնա փողոցում, չպետք է իր «մեղքերի» համար պատասխան տա իր բնակվելու իրավունքի հաշվին:
«Այս կանոնից բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ միակ բնակարանը անձը՝ ի ապահովումն իր պարտավորությունների, գրավադրել է: Այսինքն, անձը կամավոր է պարտավորվել իր պարտավորությունների համար ռիսկի տակ դնել իր բնակվելու իրավունքը: Նախագիծը չի տարածվում նաև այն դեպքերի վրա, երբ անձը ալիմենտ վճարելու պարտավորություն ունի կամ պետք է հատուցի առողջությանը, կյանքին, հանցավորության պատճառով հասցրած վնասը: Սրանք են այն եզակի դեպքերը, երբ անձն իր պարտավորությունները կկատարի իր բնակվելու իրավունքի հաշվին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց Հովհաննիսյանը:
Փոխնախարարը հավելեց, որ իրենք փաստում են, որ ՀՀ Սահմանադրությունը և միջազգային փաստաթղթերը մի կողմից նախատեսում են անձի սեփականության իրավունքը, մյուս կողմից էլ նախատեսում են օրենքով սահմանել այդ սեփականության իրավունքի նկատմամբ սահմանափակումները: «Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ այդ սահմանափակումները պետք է լինեն համաչափ: Այսինքն, համաչափ նպատակ հետապնդեն մի կողմից պարտատիրոջ նպատակները բավարարելու և մյուս կողմից` անձի նվազագույն բնակվելու իրավունքը ապահովելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ ԴԱՀԿ մասին օրենքում նախատեսված է որոշակի գույքի ցանկ, որոնց նկատմամբ բռնագանձում չի կարող տարածվել: Դրանք են հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցները, պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաները:
«Մենք գտնում ենք, որ այս ցանկը պետք է ավելացնենք՝ ասելով, որ միակ բնակարանը և դրան կից հողամասը, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր և որի գնահատված արժեքի 75 տոկոսը հավասար կամ ցածր է ՀՀ կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի համար նախատեսված նվազագույն գումարից, ևս չպետք է բռնագանձման ենթակա դառնա՝ բացառությամբ այն սահմանափակումների, որոնց մասին ես խոսեցի»,- ընդգծեց փոխնախարարը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47