«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրավիճակն այնպիսին է, որ թվում է, թե հիմա պետք է տագնապ հնչեցնելով անդադար ղողանջեին մեր բոլոր եկեղեցիների զանգերը: Այնպես, ինչպես, ըստ վկայությունների, եղել է 1918-ին` Սարդարապատի ճակատամարտից առաջ: Բայց զանգերի ձայն չկա, չնայած նրան, որ հայրենիքի իսպառ վերացման տագնապն ահագնանում է, իսկ Քիշնևից հետո միայն մտոք կույրն է, որ այն չի զգում ու տեսնում: Այս օրերին հասարակական ու քաղաքական խոսույթում հատկապես ուշադրություն են գրավում սովորություն դարձող մի քանի արտահայտություններ, թե՝ «իշխանափոխությունից հետո այսինչին պետք է...», «իշխանափոխությունից հետո պետք է այնինչ բանը անել», «իշխանափոխությունից հետո...»:
Հիմնական տպավորությունն այն է, որ չափից դուրս շատ են խոսակցություններն այն մասին, թե ինչ է պետք անել կամ ում ինչ է պետք անել իշխանափոխությունից հետո: Մինչդեռ խոսույթում շատ քիչ է այն, թե ինչպես այդ «հետո»-ն դարձնել առկա իրողություն: Խնդիրը երևի դա է: Երևի պետք է նախ կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես վայ «հեծյալին» ցած բերել վագրի վրայից, այլ ոչ թե վայ որսորդների նման նստել ու մտածել, թե ինչպես է պետք կիսել վագրի մորթին, որին դեռ չեն որսացել: Դա անհեռանկար գործ է. դեռ չորսած վագրի մորթին կիսելը նկատի ունենք: Գրեթե օր չի անցնում, որ քաղաքական առումով մի հրդեհ չբռնկվի, մի կարևոր բան չայրվի:
Տպավորություն է, որ բոլորս կամ շատ-շատերս ոչ թե «հրդեհների» բռնկման պատճառի խնդիրն ենք լուծում կամ գոնե մտածում դրանք կանխելու մասին, այլ վերածվել ենք հրշեջների: Չինական առածն ասում է, որ եթե երկար նստես գետի ափին, կտեսնես, թե ինչպես է գետը տանում քո թշնամու դին: Հա, բայց մենք Չինաստանում չենք ապրում: Եվ հետո, որ մի քիչ էլ երկար նստած մնանք, կարող է պարզվել, որ գետի ափի ձեր այդ «նստավայրն» էլ է «անկլավ» ու արդեն հանձնված է թշնամուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:25
18:02
11:05
10:28
10:03
00:00
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03