«Դատարանի որոշումն ակնհայտ, բացահայտ ապօրինի էր։ Կալանքից ազատ արձակված անձը չի կարող նույն մեղադրանքով կրկին կալանավորվել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կրկին կալանավորելու՝ դատարանի որոշմանը։
Նրա պարզաբանմամբ, Քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կալանքից ազատ արձակված անձը չի կարող նույն մեղադրանքով կրկին կալանավորվել, եթե առկա չեն նոր էական փաստական հանգամանքներ: Այդպիսիք համարվում են ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները։
«Տիկին Գայանեի դեպքում ոչ պատշաճ վարքագծի դրսևորումներ առկա չեն եղել, հետևաբար՝ տիկին Գայանեն կալանավորվել է 121 հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական արգելքի ակնհայտ ոտնահարմամբ: Հետևաբար՝ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի, անարդար է, չի բխում Քրեական դատարանի օրենսգրքից: Մնացած հետևությունները ձեզ եմ թողնում»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի գլխավորությամբ, որոշեց Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործող մեղադրվող Գայանե Հակոբյանին կալանավորել 1 ամիս 15 օր ժամկետով՝ փոխելով ընտրված խափանման միջոց տնային կալանքը։
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44