ARM | RUS |

Ադրբեջանը լարում է տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան

05.06.23 | 22:57

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին:

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը Լաչինի միջանցքի շրջափակումից հետո ավելի է խորացել։ Ինչպե՞ս եք գնահատում այս համատեքստում նոր բախումների հավանականությունը։

Պատասխան․ 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ: Իսկ 2022թ. դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը շինծու բնապահպանական պատրվակներով ապօրինաբար արգելափակել էր միջանցքը:

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի այս քայլը միտված է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու եւ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետեւողական իրագործմանը։ Այս գործողությունն իրականացվում է ի հեճուկս միջազգային հանրության միանշանակ հայտարարությունների եւ հատկապես Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող վճռի: Ադրբեջանի վերոնշյալ ապօրինի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար։

Հարկ է նշել նաեւ, որ ադրբեջանական կողմը շարունակում է ոտնձգություններ իրականացնել նաեւ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ասվածի ապացույցն է այն, որ ս.թ. մայիսի 11-12-ը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային եւ ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի, Կութի եւ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը մշտապես իր հանձնառությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ։ Մեր այս դիրքորոշումը սակայն համարժեք արձագանք չի գտնում Բաքվում, որը շարունակում է ագրեսիվ եւ ապակառուցողական քաղաքականությունը։ Մենք համարում ենք, որ դա ուղղված է բանակցային գործընթացը եւ դրա ընթացքում ձեռք բերված համաձայնությունները զրոյացնելուն եւ տարածաշրջանում լարվածության աճին։ ·

Վերջին շրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ինչպե՞ս եք գնահատում դրանց արդյունքները, եւ արդյո՞ք ամերիկյան միջնորդությունը չի հակասում Իրանի Իսլամական Հանրապետության նմանատիպ նախաձեռնություններին։

Պատասխան․ Հարկ է նշել, որ բանակցությունները վարվում են մի քանի հարթակներում: Վերջին շրջանում տեղի են ունեցել վաշինգտոնյան եւ բրյուսելյան բանակցությունները, բացի այդ՝ ս.թ. մայիսի 19-ին Մոսկվայում կայացել են ՀՀ եւ ԱՀ ԱԳ նախարարների, իսկ ս.թ. մայիսի 25-ին՝ ՀՀ վարչապետի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները:

ՀՀ ԱԳ նախարար Ա. Միրզոյանը եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջ. Բայրամովը ս.թ. մայիսի 1-4-ն Արլինգթոնում անցկացրել են բանակցություններ, հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ նախագահի օգնական եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

Նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ եւ իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ։ Կողմերը «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միեւնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:

Ս.թ. մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի, ԵԽ խորհրդի նախագահ Շ. Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիեւի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ գերիների, անհետ կորածների եւ այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Անհրաժեշտ է ընդգծել, որ հայկական կողմը սկզբունքորեն դեմ է մեր տարածաշրջանում տարբեր ուժերի շահերը հակադրելուն եւ բախումներ ստեղծելուն։ Ավելին, մենք համարում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղությամբ եւ կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերների ջանքերի համատեղումն է, որ կարող է ի վերջո հանգեցնել առկա խնդիրների եւ հակասությունների կարգավորմանը։

ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպմանը շարունակվել է «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։

Ս.թ. մայիսի 25-ի եռակողմ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում հարկ է ընդգծել նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարեւորում է ԻԻՀ ամենաբարձր մակարդակով արտահայտվող հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերաբերյալ:

Մի շարք լրատվամիջոցներով վերջերս հաճախակի են դարձել հրապարակումները ՀՀ կողմից ռուսական խաղաղապահ ուժերի հանդեպ դժգոհության մասին հրապարակումները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

Պատասխան․ Նախեւառաջ նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես այս հարցով հայտնել է իր մտահոգությունները։ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հստակ սահմանում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտին, սակայն հայտարարության ստորագրումից մինչ այժմ մենք ականատես ենք եղել այս դրույթի խախտման մի շարք դեպքերի, որի ամենավառ օրինակը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն է՝ նախ կեղծ «բնապահպան ակտիվիստների», իսկ ապրիլի 23-ից արդեն իսկ Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

Ինչպես արդեն վերը նշվեց՝ այս կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանն ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը եւ ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները եւ գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական բանակցությունների ընթացքը։

Պատասխան․ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը մեկնարկել է 2021թ. վերջին։ Երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի եւ Թուրքիայի նշանակած հատուկ ներկայացուցիչները հանդիպել են չորս անգամ, բարձր մակարդակի շփումներ են տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների, ԱԳ նախարարների եւ ԱԺ նախագահների միջեւ:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շնորհիվ վերսկսվել են երկու երկրների միջեւ ուղիղ չվերթները, ինչպես նաեւ վերացել են օդային բեռնափոխադրումների իրականացման համար նախկինում առկա խոչընդոտները: Բացի այդ, առկա է պայմանավորվածություն Հայաստան եւ Թուրքիա այցելած երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու վերաբերյալ:

Ցավոք, թուրքական կողմը վերջերս հետքայլ է կատարել եւ արգելել այլ երկրներ ուղեւորվող հայկական ավիաուղիների օդանավերին մուտք գործել Թուրքիայի օդային տարածք: Այդուամենայնիվ, հայկական կողմը լիահույս է, որ կհաջողվի արագ հաղթահարել առկա խոչընդոտները եւ կյանքի կոչել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:

Շատ լավ պատկերացնելով բնական աղետների սարսափը ու հիշելով 1988թ. Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը՝ Հայաստանն անհաղորդ չմնաց ս.թ. փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժին: Փետրվարի 7-ին ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԹՀ նախագահի հետ, որի հաջորդ օրը հայկական որոնողափրկարարական անձնակազմը մեկնել է աղետի գոտի, ներդրում ունեցել երկրաշարժի հետեւանքների հաղթահարման գործում՝ փրկելով մարդկային կյանքեր:

Այդ օրերին բացվել է նաեւ տասնամյակներ շարունակ փակված հայ-թուրքական ցամաքային սահմանը, որով Հայաստանը մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկեց Թուրքիա: Ս.թ. փետրվարի 15-ին Անկարայում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ ջանքերով վերանորոգել հայ-թուրքական սահմանի Անիի կամուրջը:

Հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական մշակութային ժառանգության ավերման մասին։ Ինչպես գիտենք հայկական պատմական եւ կրոնական կոթողները Թուրքիայում նույնպես բարվոք վիճակում չեն։ Հաշվի առնելով, որ ԻԻՀ-ն ոչ մի ջանք չի խնայել հայկական պատմական կոթողների պահպանման գործում, ինչպե՞ս եք գնահատում երեք երկրների մոտեցումները հիշյալ խնդրի կապակցությամբ։

Պատասխան․ Խոսելով հայկական մշակութային ժառանգության մասին՝ անհնար է չգնահատել Իրանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայկական պատմական ժառանգության հանդեպ։ ԻԻՀ պետական աջակցությամբ վերականգնվել են տասնյակ նշանավոր եկեղեցիներ, այլ հուշարձաններ։ Թե՛ ՀՀ ղեկավարությունը, թե՛ հայ ժողովուրդն ընդհանրապես միշտ բարձր են գնահատել եւ դրվատանքի խոսքեր են հնչեցրել իրանցի բարեկամների հասցեին այս կապակցությամբ։ Իրանի հոգատարությունը հայկական մշակույթի նկատմամբ մեր երկու պետությունների ընդհանուր քաղաքակրթական կապերի եւ հազարամյա պատմական առնչությունների վկայությունն է։

Ասվածի վկայությունն է նաեւ 44-օրյա պատերազմից առաջ իրանական կողմի աջակցությամբ վերականգնված Շուշիի Գոհար աղա մզկիթը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործելակերպին՝ հայկական պատմական հուշարձանների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքի հարցում, Դուք միանգամայն հստակ բնորոշեցիք այն, եւ ցավով պետք է արձանագրել, որ դա ամենեւին նորություն չէ։

Ոչ շատ վաղ անցյալում՝ 2005թ․ Ադրբեջանի իշխանություններ ծայրահեղ բարբարոսությամբ ավերեցին Արաքսի ափին՝ Նախիջեւանի տարածքում գտնվող Ջուղայի միջնադարյան գերեզմանատունը։ Դեռեւս քսաներորդ դարի ընթացքում Նախիջեւանում կային հարյուրավոր հայկական պատմական կոթողներ, որոնք բոլորն այսօր հիմնահատակ ավերված եւ ոչնչացված են։ Իր այս հանցավոր գործելակերպը Ադրբեջանը շարունակում է նաեւ Լեռնային Ղարաբաղում։ Ավերվում է այն, ինչ հնարավոր է, իսկ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է հանրահայտ կոթողներին, որոնց ավերումը կարող էր մեծ արձագանք ունենալ, Ադրբեջանը անամոթաբար ժխտում է դրանց հայկական ինքնությունը՝ վերագրելով ինչ որ մտացածին «աղվանական ճարտարապետության»։

Այս գործում ադրբեջանական կողմի լկտիությունը հասել է այն աստիճանի, որ Ադրբեջանի նախագահը տեսախցիկների առաջ հրահանգում է հայկական եկեղեցու վրայից ջնջել հայերեն արձանագրությունները։ Ավելորդ չէ նաեւ նշել, որ Ադրբեջանը մինչ այժմ արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Հարկ է նշել նաեւ, որ ադրբեջանական կողմը տարիներ շարունակ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, փորձում է ԼՂ հակամարտությանը հաղորդել կրոնական ենթատեքստ՝ Հայաստանին ներկայացնելով որպես իսլամի եւ ողջ մուսուլմանների թշնամի եւ օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը, առաջ քաշում կեղծ փաստեր, թե հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում մի շարք մզկիթներ է ավերել:

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման եւ յուրացման քաղաքականությանը զուգահեռ՝ Ադրբեջանը փորձում է նույն քաղաքականությունը վարել նաեւ Իրանի նկատմամբ: Մասնավորապես՝ նախորդ տարի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Երեւան այցելած ադրբեջանցի պատվիրակները սին հայտարարություններ տարածեցին՝ ադրբեջանական հորջորջելով Երեւանի Կապույտ մզկիթը, եւ կամ պետական ամենաբարձր մակարդակով Բաքվում շարունակական ջանքեր են գործադրվում իրանցի մեծանուն տարբեր գրողների որպես ադրբեջանցի ներկայացնելու ուղղությամբ։


Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

17:20

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի...

17:12

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին. Շարմազանով

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին....

17:02

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են...

16:45

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային...

16:39

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ առաջ հանձնվեցին ՀՀ համապատասխան մարմիններին. Փաշինյան

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ...

16:28

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության պարզաբանումը

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության...

16:05

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում է իր աշխատանքի դիմաց նորմալ վարձատրություն

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում...

15:51

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

15:23

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել...

15:09

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ դեսպան

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ...

14:35

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է». Արմեն Աշոտյան

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես...

14:26

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի․ Վահե Դավթյան

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու...

14:21

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման պատճառով

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման...

14:04

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են...

13:47

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր...

13:24

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝...

13:06

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին Պատարագը

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին...

12:48

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

12:33

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային...

12:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55