Արցախում բուհերի ընդունելության միասնական քննությունների մեկնարկը կտրվի հունիսի 9-ին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է ԱՀ ԿԳՄՍ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը: «Միասնական քննությունների առաջին օրը դիմորդները քննություն կհանձնեն «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից: Հունիսի 13-ին քննություն կկազմակերպվի «Օտար լեզու», 16-ին՝ «Մաթեմատիկա», 20-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», 23-ին՝ «Կենսաբանություն», 27-ին՝ «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից: Քննական հինգ կենտրոններն արդեն կահավորված են, անհրաժեշտ տեսախցիկները և պատճենահանող սարքերը` տեղադրված, որպեսզի քննություններն անցկացվեն ըստ կարգի: Բոլոր դիմորդները ստացել են իրենց անցաթղթերը, տեղյակ են, թե որ քննական կենտրոնում է լինելու իրենց միասնական քննությունը: Քննությունները կսկսվեն առավոտյան` ժամը 09:30-ին, բայց դիմորդները պետք է ներկայանան քննական կենտրոն ժամը 08:30-ին՝ ձեռքի տակ ունենալով անցաթղթերը և անձը հաստատող փաստաթուղթը: Գրիչները և մնացած անհրաժեշտ պարագաները նրանց տեղում կտրամադրեն»,-մանրամասնել է Յու. Քարամյանը: ԳԹԿ տնօրենի խոսքով՝ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ՝ այս տարի բոլոր ուղղություններում դիմորդների թվի նվազումն ակնհայտ է: «Բայց եթե այս տարվա շրջանավարտների և դիմորդների թվի տոկոսային հարաբերությունը դիտարկենք, ապա, նախորդ տարվա համեմատ, այն պահպանվում է: Շրջանավարտների 65 տոկոսը կհանձնի միասնական քննություններ: Ունենք նաև շրջանավարտներ, ովքեր կհանձնեն ներբուհական քննություններ, որոնք կանցկացվեն հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 8-ը: Գրաֆիկը հաստատվել է ԳԹԿ տնօրինության կողմից և ուղարկվել համապատասխան համալսարաններ, որտեղ քննությունները անց են կացվելու տվյալ բուհի առարկայական հանձնաժողովների կողմից, որոնց կազմը հիմնականում հաստատված է: Տվյալ բուհերում դիմորդներին կտրամադրվեն անցաթղթերը»,-նշել է մեր զրուցակիցը: ԳԹԿ տնօրենը տեղեկացրել է, որ այս տարի ևս կան դիմորդներ, ովքեր հայտագրվել են հայաստանյան բուհեր ընդունվելու համար: Այդ տոկոսային հարաբերությունը ևս պահպանվել է: «Մեծ թիվ են կազմում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ընդունվելու համար հայտագրված դիմորդները: Միասնական քննությունները կավարտվեն հունիսի 27-ին: Բոլոր դիմորդներին հաջողություն ենք մաղթում»,-ընդհանրացրել է ԳԹԿ տնօրենը:
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03