«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ երկուշաբթի խորհրդարանում փակ հանդիպում տեղի կունենա՝ ՔՊ-ական շահագրգիռ պատգամավորների եւ կառավարության մի շարք անդամների միջեւ։ Հանդիպման կազմակերպիչը Գեւորգ Պապոյանն է՝ ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ, որի հեղինակած խնդրահարույց օրենքի նախագծին արդեն անդրադարձել ենք։ Պապոյանն ԱԺ է հրավիրել փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին ու Տիգրան Խաչատրյանին, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարներին, ԿԲ ներկայացուցիչներին, որպեսզի նրանք էլ կարծիք հայտնեն իր նախագծի վերաբերյալ, որը, ինչպես նշել ենք, օրենքի ուժ ստանալուց հետո շինարարական ոլորտում մենաշնորհ կձեւավորի։ Երկուշաբթի օրվա հանդիպումից հետո պարզ կդառնա չարաբաստիկ նախագծի ճակատագիրը, որի նկատմամբ առարկություններ ունեն նաեւ ՔՊ-ում՝ կընդունվի այն Պապոյանի՞ տարբերակով, թե՞ խմբագրումներով։ Հիշեցնենք. Պապոյանն առաջարկում է, որ հիպոթեքով առաջնային շուկայից բնակարան ձեռք բերող քաղաքացիների՝ բանկից ձեռք բերված վարկի գումարն ամբողջությամբ չտրամադրվի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցվի, մնացած 75-ը՝ այն ժամանակ, երբ բնակարանը կկառուցվի եւ կհանձնվի սեփականատիրոջը։ Մինչդեռ բանկային ոլորտի հետ անցած շաբաթ կայացած քննարկման ժամանակ Պապոյանին բացատրել են, որ այս դրույթն ընդունելու դեպքում բազմաբնակարաններ կկարողանան կառուցել միայն դոլարային միլիարդատերերն ու օլիգարխները, քանի որ գաղտնիք չէ, որ կառուցապատողները բանկից ստացվող գումարներով են ավարտին հասցնում գործը։ Ի դեպ, Պապոյանը, մեզ հասած լուրերով, մտադիր է նաեւ օրենքին հետադարձ ուժ տալ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02