Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է մշակութային բացառիկ ու մասշտաբային նախագիծ: Թումոյի այգում ձևավորված բեմում Խաչատրյանի բալետային ստեղծագործություններն են: Առաջինը ներկայացվեց «Գայանե» բալետը: Բեմում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստներն էին և նվագախումբը: Նախագիծն առաջինն է ոչ միայն քաղաքի մշակութային կյանքում, այլև տարածաշրջանում: Ծրագրին ներգրավված է ավելի քան 500 մասնակից: Բալետային երեկոյին շտապած մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչների ու հյուրերի հետ միջոցառմանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետներ Տիգրան Ավինյանն ու Ստեփան Մաչյանը, ավագանու անդամներ, արվեստի գործիչներ: «Համերգասրահների պատերից ներս կենդանացող խաչատրյանական ստեղծագործություններն այսօր վայելելու ենք բոլորովին նոր միջավայրում՝ Երևանի՝ մեր տան անկյուններից մեկում: Իր գեղարվեստական նվաճումներից բացի Խաչատրյանը հանդիսանում է Հայաստանի մշակութային դեսպանն աշխարհում։ Կյանքի մեծ մասը Հայաստանից դուրս անցկացնելով հանդերձ՝ իր երաժշտության միջոցով Խաչատրյանը ցուցադրել է մեր հայրենիքի հարուստ մշակութային ժառանգությունը՝ աշխարհասփյուռ հանդիսատեսին ներկայացնելով հայկական երաժշտության գեղեցկությունն ու խորությունը»,-ընդգծել է Տիգրան Ավինյանը: Հունիսի 7-ին և 8-ին հանդիսատեսը կվայելի «Դիմակահանդես»-ն ու «Սպարտակ»-ը: Միջոցառման սկիզբը` 20:00-ին:
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03