Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 8-ի նիստում որոշեց 85 մլն դրամ հատկացնել Պրոբացիայի ծառայությանը՝ շարժական տրանսպորտային գրասենյակներ ներդնելու համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Պրոբացիայի ծառայությունն իր աշխատանքներն իրականացնում է Երևան քաղաքում, ՀՀ մարզային 27 գրասենյակներում և մեկ մասնագիտական ուսումնական կենտրոնում (ք. Արարատ):
Քրեական ոլորտը կարգավորող նոր օրենսդրությամբ պրոբացիայի ծառայության գործառույթները գրեթե կրկնապատկվել են, պրոբացիայի շահառուների և պրոբացիայի ծառայողների վարույթում գտնվող գործերի քանակի շարունակական աճի շոշոփելի դինամիկայով պայմանավորված՝ համապատասխանաբար ավելացել են նաև պրոբացիայի ծառայողների այցերը պրոբացիայի շահառուների բնակության կամ աշխատանքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող և այլ անհրաժեշտ վայրեր։
Ուսումնասիրելով միջազգային փորձը եւ ծառայության գրասենյակների օպտիմալացման նպատակով, անհրաժեշտություն է առաջացել որոշ մարզերում ներդնել շարժական տրանսպորտային գրասենյակներ, որոնք կահավորված կլինեն համապատասխան գույքով և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով:
Ծառայողները, նախապես տեղյակ պահելով շահառուներին, սահմանված օրերին կշրջեն նրանց բնակության վայրերում, կհաշվառեն, կբացատրեն իրավունքներն ու պարտականությունները, կիրականացնեն պատժի կամ վերահսկողության կատարման համար օրենքով սահմանված բոլոր գործառույթները, անհրաժեշտության դեպքում կտրամադրեն իրավաբանական խորհրդատվություն՝ պատժի կամ վերահսկողության վերաբերյալ, ինչպես նաև կտրամադրեն հոգեբանական ծառայություններ, ինչը կնպաստի Պրոբացիայի ծառայությանն օրենքով վերապահված գործառույթների արդյունավետ իրականացմանը։
Եվս մեկ մարդատար 17 նստատեղով ավտոմեքենայի ձեռքբերումը կնպաստի նոր ստեղծված մասնագիտական ուսումնական կենտրոնի զարգացմանը և նպատակների արդյունավետ իրականացմանը:
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի նպաստել Պրոբացիայի ծառայությունում բարեփոխումների իրականացմանը, ապահովել մինիավտոբուսների և հատուկ մասնագիտական մեքենայի ձեռքբերումը և «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն կնքված պայմանագրով նախատեսված գումարների վճարումը։
18:14
17:45
17:17
16:44
16:23
16:07
15:55
15:36
15:21
15:03
14:46
14:34
14:14
13:57
13:44
13:15
12:58
12:45
12:26
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02