Տարիներ շարունակ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում ջրամատակարարումն ապահովվել է բացառապես Արարատյան խորքային հորերից, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել տվյալ տարածքի ջուրն ապահովելու համար: Այս մաիսն հայտնում են Վեոլիա Ջուր ՓԲԸ -ի հանրային կապերի ծառայությունից։ «Սակայն 2017 թվականի հունվարից ստանձնելով ՀՀ ողջ տարածքի ջրամատակարարման ապահովումը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը որոշակի տեխնիկական լուծումների շնորհիվ կարողացավ բարելավել Մասիսի և հարակից տարածքների ջրամատակարարումը՝ սպառողներին առավելագույնս ապահովելով Գառնու և Արզականի լեռնային աղբյուրների ջրով: Ներկայում տարվա մեջ շուրջ 8-9 ամիս տարածաշրջանի որոշ բնակավայրեր ջուր ստանում են հենց այս աղբյուրներից: Միայն ամռան շոգ ամիսներին ջրի պահանջի ծավալների աճով պայմանավորված՝ մեծանում է ջրի սպառումը, և Գառնու, Արզականի աղբյուրների ջուրը չի բավարարում տվյալ տարածքի ջրամատակարարումն ապահովելու համար: Այդ պատճառով ամռանը Մասիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներում ջրամատակարարումն իրականացվում է նաև Արարատյան խորքային հորերից: Ճիշտ է, վերջիններիս ջրի որակն իր զգայորոշական և ֆիզիկաքիմիական հատկություններով զիջում է լեռնային աղբյուրների ջրին, սակայն միանգամայն համապատասխանում է սանիտարական նորմերի պահանջներին: Նշենք, որ այս ժամանակահատվածում ևս առաջին իսկ հնարավորության դեպքում Արարատյան ջրաղբյուրին պարբերաբար ավելացվում են Գառնու և Արզականի աղբյուրների ջրերը: Իսկ արդեն ամռան վերջին՝ ջրի սպառման ծավալների կրճատմանը զուգահեռ, նշված տարածքների ջրամատակարարումը կրկին իրականացվում է լեռնային ջրաղբյուրներից: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի համար խմելու ջրի որակը մշտապես եղել և մնում է առաջնային կարևորության հարցերից մեկը, ուստի արվում է առավելագույնը՝ այն ՀՀ-ում գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան պահելու համար»,- նշում են ընկերությունից։
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44