«Մենք որոշել ենք մեկ քայլ առաջ գնալ և այդ որոշումը խախտելու համար սահմանել քրեական պատասխանատվություն»,-«Հայաքվե» նախաձեռնության «Հարցեր, պատասխաններ» քննարկման ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ նակտի ունենալով1992 թվականի հուլիսի 8-ին ՀՀ ԳԽ որոշումը, որի երկրորդ կետով սահմանված է, որ ՀՀ-ի համար անթուլատրելի է ցանկացած փաստաթուղթ, որում Լեռնային Ղարաբաղը կարող է նշված լինել Ադրնբեջանի կազմում: Չալաբյանը հայտնեց, որ դրա համար պետք է ԱԺ մտցնել այդ պահանջի խախտման դեպքերը քրեականացնող օրենսդրական նախաձեռնություն, հասնել նրան, որ ԱԺ-ն ընդունի և եթե այն տեղի չի ունենում, տանել այդ հարցը հանրաքվեի:
«Սահմանադրությունը տալիս է այդ հնարավորույունը, իսկ 2018 թվականին ընդունված «Հանրաքվեի մասին» օրենքը դրա համար սահմանել է հստակ ընթացակարգ, ըստ որի քաղաքացիական նախաձեռնությամբ խումբն իրավունք ունի դիմել ԿԸՀ, ներկայացնել օրենքի նախագիծ, ստանալ համապատասխան թույլտվություն և համաքաղաքացիների 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում օրենքի ուժով նախագիծը ներկայացել ԱԺ քննարկման, իսկ եթե ԱԺ-ն մերժում է, կամ գործող ԱԺ-ի դեպքում՝ խուսափում է օրենքի քննարկումից, ապա նախաձեռնող խումբն իրավունք ունի դիմելով ԿԸՀ-ին, վերահաստատել նախաձեռնության շարունակութունը և ևս 300 հազար ստորագրություն հավաքելով, օրենքի պարտադիր ուժով օերնքի նախագիծը բերել հանրաքվեի»,-հայտնեց չալաբյանը: Նրա խոսքով՝ «Հայաքվե»-ի նպատակը Քրեական օրենսգրքի Սահմանադրական կարգի դեմ կատարված հանցագործությունների բաժնում երկու հոդված ավելացնել է, առաջինով քրեական պատասխանատվություն է սահմանվում ցանկացած փաստաթղթի ստորագրման դեպքում, որով Արցախի Հանրապետությունը կընդգրկվի այլ պետության կազմում: «Երկրորդ հոդվածով քրեկան պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու և նրա պատմական նշանակությունը նսեմացնելու համար»,-ասաց Չալաբյանը: «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանն էլ ներկայացրեց ստորագրահավաքի անցկացման քայլերը և աշխատանքային գործընթացը:
Աղբյուր` Panorama.am
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03