Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Քիչ առաջ «Աշոծիկի գործով» դատվող տիկին Գայանեն ընդունեց «մեղքը», դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազարկման և կարող է վերջապես գնալ տուն։ Մի քանի կարևոր կետ... Նախ՝ ակնհայտ է, որ «մեղքը» ընդունել է նիկոլական ռեժիմի ու նաև իր ընտանիքի որոշ անդամների շատ ուժեղ ճնշման տակ։ Փաստաբաններից հրաժարվել ստիպելը հենց այն բանի համար էր, որ գրեթե հնարավորություն չունենա այլ կարծիք լսելու։ Ակնհայտ է, որ շատ ակտիվ ձևով իր հետ «աշխատել են»։ Ըստ էության, սա ևս մեկ անգամ հաստատում է, որ թեպետ նիկոլական ռեժիմը «հեփիենդ» բեմադրեց դատարանում, բայց տիկին Գայանեն բռնաճնշումների զոհ է։ Նախորդ անգամ մեկ օրում սկզբում իրեն ազատելու մասին հայտարարելը, իսկ ժամեր անց 1,5 ամսով լրացուցիչ կալանավորելը հենց այդ բռնաճնշումների հանգուցային մասն էր, որ սկզբից հույս տվեցին, հետո out of nowhere մի հատ էլ հարվածեցին։ Երկրորդը՝ սա ակնհայտորեն ցուցադրական ակցիա է, զոհվածների ծնողներից շատերին վախեցնելու և լռեցնելու համար։ Երրորդը՝ հերթական անգամ ականատես ենք ընդդիմադիր և ազգային ուժերի անպատրաստությանը։ Կարելի էր, էլի, 5 տարում ստեղծել համակարգ ռեժիմի զոհերին լայնամասշտաբ հանրային աջակցություն ստեղծելու։ Կարելի էր ու պիտի ստեղծվեր ակտիվիստներին մարզելու համակարգ, որպեսզի բանտում հայտնվելուն մարդիկ պատրատ լինեին (այս ամենի համար կան դասընթացներ, դասագրքեր, ձեռնարկներ և, ի վերջո, մասնագետներ)։ Հիմա էլ ուշ չի դա անելը։ Ու պետք է արվի, եթե ցանկանում եք, որ մարդիկ չվախենան փողոց դուրս գալ և բողոքել»։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02