ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքների վաղեմության ժամկետները լրացել են։ Նման պարագայում մեղադրյալին առաջարկվում է դադարեցնել քրեական հետապնդումը։ Դադարեցման դեպքում մեղադրյալը ոչ արդարացվում է, ոչ էլ մեղավոր է ճանաչվում։ NEWS.am-ի զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը քիչ հավանական համարեց, որ երկրորդ նախագահը կնախընտրի վաղեմության ժամկետի կիրառմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։ «Ես առավել հավանական եմ համարում, որ պարոն Քոչարյանը կնախընտրի մինչեւ վերջ հասցնել գործը եւ արդարացվել»,- ընգծեց Ալումյանը։ Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափի՝ 3 միլիոն դոլարի կաշառքի ստանալու գործով որպես մեղադրյալներ անցնում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանը։ Երկրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Լրացել է նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքի վաղեմության ժամկետը։ Նա մեղադրվում ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահ եւս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։ Հիշեցնենք, որ նախագահների գործով դատախազները համակարգից հեռանալու դիմումներ են գրել։ Դատախազությունը պատճառները չի նշում, դատախազներն էլ հրաժարվում են մեկնաբանել։
18:14
17:45
17:17
16:44
16:23
16:07
15:55
15:36
15:21
15:03
14:46
14:34
14:14
13:57
13:44
13:15
12:58
12:45
12:26
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02