Համավարակի գործով մեղադրանքում որեւէ հիմք չկա։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել 2020-2021 թվականներին Կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների առնչությամբ։ Գործի շրջանակում մեկ ամսով կալանավորվել էր Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, այն ժամանակ Առողջապահության փոխնախարար եղած Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրենը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Շահումյանը կալանավորված է։
Նշենք, որ համավարակի շրջանում չարաշահումներ կատարելու գործով «Մեդլայն»-ի ձերբակալված 10 բժիշկներն էլ ազատ են արձակվել։
«Ես մինչ օրս հարցաքննության ծանուցագիր չեմ ստացել, չգիտեմ՝ կհարցաքննվեմ, թե՝ ոչ։ Հարցաքննվելու պատրաստակամությունը հայտնել եմ ոչ հանրայինորեն՝ նախորդ տարվա աշնանը։ Այն հրամանի հիման վրա, որով մեղադրանք են առաջադրել, ես եմ հեղինակը, և շատ տարօրինակ է, որ հետաքրքիր չեն այդ հրամանի նպատակները։ Հետաքրքիր է՝ Հակակոռուպցիոն կոմիտեում հե՞չ քավոր-սանիկներ չունեն, որոնք որեւէ պետական գործընթացում ներգրավված են, բոլորին մեղադրանք են առաջադրում։ Հափշտակում բառի մասին ես որեւէ բառ չեմ ասել, եթե կլինեն ապացույցներ, որ մեկ դրամ պետությունից հափշտակվել է, ես առաջինը կդատապարտեմ։ Սա է շատ արատավոր գործելաոճ,․ որ մի զամբյուղի մեջ ամեն ինչ խառնում են եւ մարդկանց մոտ էլ կարծիք է ձեւավորվում, որ հավաքվել ու կերել են։ Մարդուն մեղադրել մի բանի համար, որն ինքը չի արել, նույնն է, որ մի փոս –սխալ լցված լինի, հետո փաստաթուղթ կեղծեն, որ ճիշտ է ՏԿԵ նախարարի ետղակալին մեղադրանք առաջադրեն»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Թորոսյանի խոսքով՝ Գեւորգ Սիմոնյանը որեւէ վերահսկողություն չի ունեցել համավարակի համար հիվանդանոցներին տրամադրվող գումարների համար։ Նա բացատրեց, որ այդ ժամանակ եղել են երկու տեսակի ֆինանսավորում է՝ հիմնարկները որոնք միայն համավարակով են զբաղվել, ամսական գումար է տրամադրվել, իսկ բազմապրոֆիլ հիվանդանոցներում նախարարությունն է յուրաքանչյուր բուժառուի համար գումար սահմանել։
«Չմոռանանք, որ համավարակի ժամանակ արտակարգ դրություն է եղել, եւ մեխանիզմ չի եղել։ Իսկ ո՞վ է կառավարում, որ ամեն օր հազարավոր քաղաքացիներ են վիրահատվում, դա անհնար է կառավարել եւ երբեք չի էլ կառավարվել։ Այս դեպքում իրեն մեղադրանք է առաջադրվել, որովհետեւ մենք կոռուպցիայի համաթվի խնդիր ունենք, որովհետեւ պետք է ցույց տանք՝ ինչքան անկախ ենք։ Չի կարելի հակակոռուպցիոն շղարշի տակ ամեն ինչ սղացնել»,- ընդգծեց նա։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02