«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին «ՀայաՔվե» նախաձեռնությունը քարոզարշավի շրջանակներում մեծ թվով աջակիցների և համախոհների հավաք էր կազմակերպել Երևանում: Խոսքը քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության մասին է, որն առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:
Ըստ այդմ, նախատեսվում է Քրեական օրենսգրքում կատարել համապատասխան լրացում, որով 10-15 տարի ազատազրկում է նախատեսվում նշյալի համար: Մի քանի օրից նախաձեռնությունը կդիմի ԿԸՀ, որը տասնօրյա ժամկետում պետք է տա պատասխան-թույլտվություն, իսկ դրանից հետո կազդարարվի ստորագրահավաքի մեկնարկը, որը տեղի է ունենալու համայնքապետարաններում, վարչական շրջաններում, մարզպետարաններում և նոտարական գրասենյակներում: 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում նախագիծը կմտնի ԱԺ: Այս օրերին հաճախ են մարդիկ հարցնում, թե ինչ է լինելու, եթե խորհրդարանական մեծամասնությունը տապալի օրենքի նախագծի ընդունումը, ինչը սպասելի է: Այդ պարագայում հաջորդ քայլը պետք է լինի հավաքել 300 հազար ստորագրություն, և հարցը դնել հանրաքվեի:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են այնպես անել, որ հարցը նույնիսկ ԱԺ չհասնի: Դրա համար, մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկվում են տարբերակներ՝ արդեն ԿԸՀ-ում ինչ-ինչ «իրավական» պատրվակներով կանգնեցնել նախաձեռնությունը: Իշխանությունները հասկանում են, որ ոչ միայն 50 հազար, այլև 300 հազար ստորագրություն հավաքելն էլ խնդիր չի լինելու, իսկ խորհրդարանում իրենց դեմ քվեարկությունն ու այդ նախագծից իրենց վախերն ի ցույց դնելը յուրատեսակ ինքնախոստովանություն կլինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33