ՀՀ կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների համաձայն, 2022թ. արձանագրվել է 18 արտադրական դժբախտ պատահար: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, դժբախտ դեպքերի մեծ մասը՝ 8-ը, գրանցվել է Երևանում, որից տուժել է 10 մարդ, 2-ը՝ կին: Դեպքերից 6-ը գրանցվել է Սյունիքում, 2-ը՝ Կոտայքում, մեկական դեպք՝ Արմավիրում և Լոռիում։ Ըստ Վիճկոմիտեի՝ նախորդ տարի արտադրական դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 4 մարդ, որից 3-ը՝ Երևանում, 1-ը՝ Կոտայքում: Հրապարակված տեղեկատվության համաձայն, դժբախտ պատահարներից 8-ը տեղի են ունեցել հանքերում: Այսպես, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ընթացքում 2022թ. տուժել է 8 քաղաքացի, որից 2-ը՝ կին: Դժբախտ պատահարներ են գրանցվել նաև տնտեսական գործունեության այնպիսի տեսակներում, ինչպիսիք են՝ մշակող արդյունաբերություն (7 դեպք), էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման (4 դեպք) ոլորտներում: 2022 թ. հանրապետությունում աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսերը, որոնք տրվում են տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց, կազմել են 92.3 մլն. դրամ: Այդ գումարից 16 մլն դրամն ուղղվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստին, 7.9 մլն-ը՝ կորցրած աշխատավարձի փոխհատուցմանը, 2.9 մլն-ը՝ միանվագ նպաստին, 31.3 մլն դրամը՝ բժշկական, սոցիալական, և մասնագիտական վերականգնման ծախսերին, 34.2 մլն-ը՝ այլ ծախսերին: Նշենք, որ 2021թ. հանրապետությունում արձանագրվել է 21 արտադրական դժբախտ պատահար: Դրանց հետևանքով տուժել է 19 մարդ, 4-ը՝ մահացել:
19:25
19:04
18:33
18:08
17:45
15:47
15:35
15:17
15:05
14:45
14:26
14:17
14:05
13:36
13:29
13:16
12:55
12:39
12:26
12:12
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03