Այսօր ապրիլյան պատերազում հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած հայորդիներից մեկի՝ Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 34 տարեկան։ Հետազխույզ Սասուն Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով, ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Նա 2011-2014 թթ ծառայել է Խաղաղապահ զորքերում, 2014 թվականից ծառայության է անցել Հատուկ նշանակության ջոկատում՝ որպես հետախույզ-գնդացրորդ: Սասունի մայրը՝ Նարինե Կիրակոսյանը, Panorama.am-ի հետ զրույցում պատմել, որ 2016-ի ապրիլի մեկին Սասունը թեև տուն էր եկել, քանի որ մեկ շաբաթից նրա նշանադրությունն էր, սակայն սահմանից թշնամու ակտիվության մասին լուրերը ստանալուն պես ապրիլի 2-ի առավոտյան նրան նորից կանչում են առաջնագիծ։ Այս անգամ մեկնում է Թալիշ: Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Սասունի ծնողները չեն կարողացել քնել, սպասել են սահմանից լուրերի: Մի պահ Սասունի մայրն իրեն վատ է զգացել, ամբողջ մարմնով ցնցվել է: Հետո է իմանում, որ մինուճար որդին այդ նույն ժամին զոհվել է թշնամու գնդակից: Սասունի ընկերները ծնողներին պատմել են, որ Թալիշի դիրքերից մեկը գրավելուց հետո նրա գնդացիրը փչացել է, հորդորել են՝ առաջ չգնալ, բայց չի ենթարկվել: Սասունը խնդրել է զինակցին վառել կրակայրիչը և սկսել է քանդել գնդացիրը։ Այն կարգի բերելուց հետո կրկին շտապել է վերադարձնել կորցրած դիրքերը։ «Ընկերներն ասում են՝ թուրքերն այնքան են մոտեցել, որ իր գնդացրով վեր է կացել ու խփելով՝ առաջ գնացել, սակայն դիպուկահարի կրակից ծանր վիրավորվել է, պտտվող գնդակ է եղել: Ընկերներն իջեցրել են ներքև, սակայն Սասունի կյանքը փրկել չի հաջողվել։ Դրանից հետո նրանք շարունակել են կռիվը ու երկրորդ դիրքը հետ վերցրել»,- նշել է հերոսի մայրը:
14:45
14:21
14:07
13:49
13:42
13:34
13:15
13:07
12:45
12:22
11:45
11:33
11:14
11:03
10:46
10:26
10:16
09:55
09:42
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37