Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Քաթարի պաշտոնակից շեյխ Մոհամադ Բին Աբդուլռահման Բին Ջասիմ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում, ընդգծել է Քաթարի հետ երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնման անհրաժեշտությունը, հայտնում է Mehr-ը: Կիրակի կայացած հեռախոսազրույցում Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եւ շեյխ Մոհամադ Բին Աբդուլռահման Բին Ջասիմ Ալ Թանին քննարկել են երկու երկրների միջեւ երկկողմ համագործակցությունն ու հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային այլ հարցեր: Իրանի ԱԳ նախարարը հիշեցրել է Իրանի եւ Քաթարի բարեկամական հարաբերությունների մասին, շեշտելով երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնումը: Շնորհակալություն հայտնելով երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարաբերություններում Քաթարի կառավարության դրական դերի եւ կառուցողական ջանքերի համար, Աբդոլլահիանը Քաթարի գործընկերոջ հետ խորհրդակցել է երկկողմ եւ տարածաշրջանային վերջին իրադարձությունների վերաբերյալ: Իր հերթին, շեյխ Մոհամադ Բին Աբդուլռահման Բին Ջասիմ Ալ Թանին գոհունակություն է հայտնել Իրանի եւ Քաթարի միջեւ բարեկամական հարաբերությունների մակարդակից: Նա նաեւ բարձր է գնահատել ջանքերն ու առաջընթացը այդ հարաբերություններում եւ շեշտել երկու երկրների միջեւ սերտ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:
18:14
17:45
17:17
16:44
16:23
16:07
15:55
15:36
15:21
15:03
14:46
14:34
14:14
13:57
13:44
13:15
12:58
12:45
12:26
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02