Երևանի 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսի բնակիչներն այսօր՝ հունիսի 12-ին, բողոքի ակցիան են անցկացրել անգամ Բարձրագույն դատական խորհրդի առջեւ։ NEWS.am-ի հետ զրույցում բնակիչ Իսրայել Ռաֆայելյանն ասաց, որ ԲԴԽ-ից իրենք պահանջել են, որ խորհուրդը քննության տակ առնի դատավոր Մուրադ Հովակիմյանի գործունեությունը եւ կասեցնի այն։
«Նա մեր վտարման որոշումը կայացրած դատարավորն է, այդ որոշման հիման վրա ջարդեցին մեր տան եւ պահեստի դռները, եւ փորձագիտական կենտրոնի աշխատակիցները ներսում աշխատեն»,- նշեց նա։ ԲԴԽ-ից բնակիչներին ոչ մեկը չի ընդունել։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նրանք պետք է հանդիպեին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ, սակայն նա գործուղման մեջ է։ «Մեզ ընդունել է նախարարության վերահսկողության վարչության պետ Արտաշես Սուջյանը, մենք նրան ներկայացրել ենք մեր պահանջները, եւ ասել, որ անպայման ցանկանում ենք հանդիպել նաեւ Մինասյանի հետ»,- ասաց Ռաֆայելյանը։ Ռաֆայելյանների ընտանիքին որպես փոխհատուցում առաջարկվում է կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գին։ Նրանց նաեւ առաջարկվել է բնակարան Երեւանի ծայրամասում, սակայն նրանք այդ առաջարկները չեն ընդունել։ «Հանրապետության հրապարակի հարեւանությամբ գտնվող ,եր տան քռ/կմ գնահատվել է 217 դոլար՝ մինչդեռ բնակարանները, որոնք պետք է լինեն այս հատվածում, արժեն 7 հազարից 20 հազար դոլար։ Մենք համաձայն չենք, որ մեր գույքը վաճառվի, պատրաստ ենք հասնել Եվրոպական դատարան»,- ասաց Իսրայել Ռաֆայելյանը։ Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ: Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի՝ Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ: Նշենք, որ դեռ 2015 թվականին, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02