44-օրյա պատերազմից հետո կային շատ տարբերակներ
13.06.23 | 12:37
44-օրյա պատերազմից հետո կային շատ տարբերակներ։
«Խեղճ Նիկոլն ի՞նչ աներ» հարցի հիմնավոր պատասխանը այստեղ է ։
* Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնական տեսակետ, որը հայտարարվել է 2020-ի դեկտեմբերին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից, որտեղ նշվում է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծել, Արցախի խնդիրը փակ չէ, Արցախի կարգավիճակը գոյություն ունի:
*Մինչ 2021 թվականի ապրիլ ՄԽ համանախագահները խոսում էին այն մասին, որ Արցախյան խնդիրը պետք է կարգավորել՝ հիմնվելով կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի վրա:
* ՌԴ եւ ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչների համապատասխան հայտարարությունները Արցախի կարգավիճակի վերաբերյալ։
Եթե հայ ժողովուրդը «վերընտրում» է մի ուժի, որը հանգեցրել է այս ողբերգական իրավիճակին, դա մեսիջ է աշխարհին, որ հայերի հետ կարող են անել ամեն բան:
Նիկոլի փոխարեն եթե լիներ ցանկացած այլ, մի փոքր հայրենասեր աղջիկ կամ տղա, կկարողանար օգտագործել այն բոլոր «ֆիշկաները», որ հայկական կողմն ունի դեռ:
ՌԴ ԱԳ նախարար Լավրովը շատ հաճախ է խոսում ինքնորոշման իրավունքներից՝ Լուգանսկ, Ղրիմ...
Երբևէ լսե՞լ եք, որ Արարատ Միրզոյանը Լավրովին ասի ՝ «Լավրով ջան, մենք էլ էսպիսի՝ ինքնորոշման խնդիր ունենք»: