«Ես ասում եմ, որ իմ ընկալմամբ, համադրելով փաստերը, Թուրքիայի նորընտիր նախագահի՝ Բաքու ժամանելն է հանդիպման հետաձգման պատճատն: Ըստ իս, դա է»,-ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և պնդեց, որ Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպման հետաձգման պատճառը հակասությունները կամ պրոցեսները չեն կարող լինել, դրանք շարունակվում են՝ մի քանի հարթակով: Նա անդրադարձավ նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացում առկա տարաձայնություններին:
«Ընդհանուր ընկալում կա, բայց տարաձայնությունները տեխնիկական են, օրինակ, խոսքը գնում է մի պետության մեջ տեղաշարժման մասին: Ադրբեջանի դիրքորոշման մեջ հիմնական կարմիր գիծն այն է, որ նա իր երկիրից երրորդ երկիր չի տեղափոխվում Բաքվից Նախիջևան գնալուց: Բաքվի պատկերացմամբ, այն ենթադրում է, որ մենք պետք է այլ տարբերակ հասկանանք, օրինակ՝ հեշտացված կամ այնպես, ինչպես Նախիջևանի տարաքծով մենք իջնենք Մեղրի, այլ հարց է, թե մեզ որքանով է այդ ճանապարհը պետք»,-ասաց Սիմոնյանը և հավելեց, որ Հայաստանը կողմնակից է բոլոր ճանապարհների ապաշրջափակմանը:
Ըստ ԱԺ նախագահի՝ եթե լարված իրավիճակում են երկու երկրները ապրելու, ապա այդ ճանապարհն անիմաստ է լինելու և լավ կլինի, որ այն Ադրբեջանը հասկանա: Անդրադառնոլով Արցախից իշխանությունների հրաժարվելու մասին հարցին՝ Ալեն Սինոյնանն ասաց. «Հիմա մենք բերել ենք Արցախը ինչ-որ կարգավիճակով, ինչ-որ ձևով , ինչ-որ ֆորմատով փորձում ենք հասնել նրան, որ բանակցությունների մաս դառնա, բայց դրա մասին ոչ մեկը չի խոսում, հակառակն են ասում: Եթե այդ հարցը չլիներ խաղաղության պայմանագիրն արդեն 3-4 անգամ կնքել էինք»,-հայտարարեց Սիմոնյանը:
Նրա կարծիքով, Ադրբեջանը փորձում է ստեղծված իրավիճակից հնարավորինս ավել ստանալ, որը հասկանալի է: «Իրենք չեն ուզում կրկնել այն սխալները, որոնք մենք 90-ականներին ունեցել ենք: Միևնույն ժամանակ, իմ գնահատմամբ, իրենք իրենց սխալներն են անում և շատ բաներ հաշվի չեն առնում»,- հայտարարեց նա: Մեկնաբանելով ՔՊ-ի վարկանիշի անկման մասին հարցին Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես վստահ եմ, որ եթե եկող շաբաթ նոր ընտրություններ լինի, ՔՊ-ն ավելի շատ ձայն կհավաքի, քան պատերազմից հետո: Մոռանում եք, որ պատերազմից հետո, որն ամենամեծ ցավն էր մեր բոլորի համար, մենք 54 % ձայն հավաքեցինք, ո՞վ էր դրան հավատում»:
Աղբյուր` Panorama.am
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03