Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը խախտել է Հեթչի օրենքը, որն արգելում է դաշնային ծառայողներին աջակցություն հայտնել ընտրությունների թեկնածուներին։ Այս մասին գրել է The Washington Post պարբերականը՝ հղում կատարելով Հատուկ յուրիսկոնսուլտի ապարատի (OSC) հաղորդմանը։ Ժան-Պիեռին մեղադրում են այն պատճառով, թե ինչպես է նա խոսել հանրապետականների մասին Սպիտակ տան պաշտոնական ճեպազրույցների ժամանակ։ Մամուլի քարտուղարն օգտագործել է «հանրապետականներ MAGA» արտահայտությունը, որն օգտագործում են Հանրապետական կուսակցության հակառակորդները։ «Ժան-Պիեռը հայտարարություն է արել՝ գործելով որպես պաշտոնյա, նա խախտել է Հեթչի օրենքը, որն արգելում է օգտագործել պաշտոնական լիազորությունները»,- նշվել է OSC-ի հայտարարությունում։ Սակայն Ժան-Պիեռը որեւէ պատժի չի արժանանա, քանի որ նա, հնարավոր է, չի իմացել, որ այդ ձեւակերպումը խախտում է հանդիսանում։ Հատուկ յուրիսկոնսուլտի ապարատում Ժան-Պիեռին նախազգուշացրել են, որ եթե նա նորից զբաղվի արգելված քաղաքական գործունեությամբ, «OSC-ն դա կհամարի օրենքի միտումնավոր եւ գիտակցված խախտում, ինչը կարող է կարգապահական միջոցների կիրառման պատճառ դառնալ»։ Անցած ամռանը, միջանկյալ ընտրությունների շեմին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սկսել է օգտագործել «հանրապետականներ MAGA» արտահայտությունը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված հանրապետականներին մատնանշելու համար։ Սակայն նախագահները Հեթչի օրենքի ազդեցությանը չեն ենթարկվում։
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03