«Չկա նման բան, չգիտեմ՝ Ալեն Սիմոնյանը որտեղից է նման տեղեկություններ հայթայթում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, որ քիչ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իր տեղեկություններով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ-ի միջև խնդիրներ կան։ Ա. Մինասյանն անդրադաձավ Ալեն Սիմոնյանի մեկ այլ հայտարարություն.
«Ես նաև լսեցի վիրավորական արտահայտություն ուղղված Իշխան Սաղաթելյանին։ Ես կարծում եմ՝ քաղաքական անմեղսունակներին շատ անդրադառնալ պետք էլ չի»։ Խոսելով հասարակությանը մոբիլիզացնելու մասին՝ նա ասաց, որ խորհրդարանական, արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտը հիմա ամեն ինչ պետք է անի միասնական ճակատով հանդես գալու։ «Սա ոչ մեկ, ոչ երկու, ոչ առավել ևս կուսակցական առումով խնդիր է միայն։ Սա համազգային, համաժողովրդական խնդիր է։ Դրա համար մեր մոտեցումն հետևյալն է՝ որևէ ամբիցիա դնել մի կողմ, համախմբվել կասեցնելու համար, իսկ կասցեման համար շատ ժամանակ չունենք։ Այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության տեսակետից, ակնհայտ է, որ ժամանակ շահելու խնդիր կա։ Բայց ժամանակ կարող ես շահել առանց Նիկոլի։ Նիկոլի պայմաններում հնարավոր չէ ժամանակ շահել։ Եթե Ադրբեջանը ցանկություն ունենա պարտադրել նոր կապիտուլյացիա, ապա իշխանությունը գնալու է դրան։ Հետևաբար, մեր համախմբման նպատակը պետք է սա լինի։ Մենք ողջունում, աջակցում ենք ցանկացված այն ընդդիմադիր շարժմանը, գործողություններին, որոնք միտված են այս միասնական ճակատ ձևավորելուն»,- ասաց Մինասյանը։ Ըստ նրա, առաջիկա շրջանում իրենց պայքարը գոյաբանական պայքար է, բոլոր այն թեզերը, որոնք այս իշխանությունները ներկայացնում են, թե սա իշխանության պայքար է, այդպես չէ։
«Գոյաբանական պայքարը ցանկացած իրավիճակում բերելու է նոր իշխանության։ Բերելու է այն անձանց իշխանության, որոնք հասկանում են, կարևորում են, ունակ են միասնական դիմադրությունն ապահովել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Աղբյուր` Panorama.am
18:14
17:45
17:17
16:44
16:23
16:07
15:55
15:36
15:21
15:03
14:46
14:34
14:14
13:57
13:44
13:15
12:58
12:45
12:26
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02