«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախկին իշխանությունների դեմ կատաղի պայքար ծավալող, ապօրինի ծագման գույքի վերադարձի համար իրավական պրոցեսներ տանող ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը իր թիմը համալրում է նախկինների ընտանիքների անդամներով: Հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Երեւան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ: Նա համակարգում նոր չէ, երկար տարիներ աշխատել է Երեւան քաղաքի դատախազի տեղակալ, որից հետո նշանակվեց Երեւան քաղաքի դատախազ, իսկ, ահա, հիմա էլ գլխավոր դատախազի տեղակալն է: Տեղեկացանք, որ դատախազի տեղակալ Գրիգորյանի ամուսինը Գեւորգ Մարգարյանն է, որը եղել է ՀՀ նախկին զինվորական դատախազ, եւ, ըստ լուրերի, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտի արդյունքում հեռացրել են նրան համակարգից: Մարգարյանը ազատումից հետո հանդիպել էր լրագրողների հետ եւ հայտարարել. «Վահան Խորխոռունու սպանության տաք հետքերով բացահայտմանը խոչընդոտել է գլխավոր դատախազի տեղակալներից մեկը» (ի դեպ, «Առավոտին» տրված հարցազրույցում)։ Նա նշել էր տեղակալի անունը՝ Գագիկ Ջհանգիրյան։ Այդ հայտարարությունն այդպես էլ իրավական ընթացք չունեցավ, միայն հայտնի է, որ Գեւորգ Մարգարյանն իր պաշտոնանկությունից հետո հանդիպել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն հանդիպման նպատակի եւ զրույցի մասին մինչ օրս չի հանրայնացել ոչինչ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02