«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022-ին ՀՀ-ում կառուցվել, վերանորոգվել, հիմնանորոգվել է 531 կմ ճանապարհ։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այս տարի՝ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կատարողականի քննարկման ժամանակ։ Այս ցուցանիշը զիջում է 2021 թվականին արձանագրված ցուցանիշին։ «Եթե ընդհանուր պատկերը տանք հիմնանորոգումների, միջին նորոգումների այլ նշանակության ճանապարհների մասով, ապա պատկերը հետեւյալն է. ընթացիկ տարում 572 կմ ճանապարհ է կառուցվել, որը բավական լավ ցուցանիշ է: Մյուս կողմից՝ եթե մենք միավորենք սուբվենցիոն ծրագրերով իրականացրած աշխատանքները (այնտեղ նույնպես ունենք ասֆալտապատման եւ սալիկապատման գործընթաց), ապա բոլորը միասին կունենանք 750 կմ»,-ասել էր Գնել Սանոսյանը 2021 թվականի դեկտեմբերի 30 -ի կառավարության նիստի ժամակակ։ Նկատենք, որ 2018-ի ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո իշխանությունները մշտապես խոսում էին ճանապարհաշինական աշխատանքների մասին եւ հայտարարում, թե Հայաստանն իր պատմության մեջ այսքան ճանապարհ չի նորոգել: Անգամ իրենց խոստումներն ու աշխատանքի շարունակականություն չեն կարողանում ապահովել: Տեսնում ենք, որ, նախորդ տարվա համեմատ, թվի նվազում ունենք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33