«Հրապարակ» թերթը գրում է.
«Հունիսի 6-ին թմրանյութի հետ կապված մի առավել լուրջ սկանդալ տեղի ունեցավ, քան, կարելի է ասել, մասնավոր հիմնարկում հայտնաբերված կոկաինի սկանդալն էր․ իրավապահներն Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել էին ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի որդուն, որի մեքենայում եղել էր մոտ 240 պարկ թմրանյութ: Նա, ըստ լուրերի, թմրանյութը տեղափոխելիս է եղել Երեւան: Թմրանյութ տեղափոխողը՝ ոչ ավել, ոչ պակաս, ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ Խաչատուր Կոստանդյանի որդին է, իսկ ընկերը՝ Աճարկուտ գյուղի նախկին գյուղապետի որդին։ Կոստանդյանը նախկինում աշխատել է Տավուշի մարզում՝ որդիների ընկերությունն այնտեղից է գալիս։ ԱԱԾ պաշտոնյայի որդին կալանավորվել է։ Գրավոր հարցում էինք ուղարկել ԱԱԾ՝ պատասխանել հետեւյալ հարցերին․ Խաչատուր Կոստանդյանը շարունակո՞ւմ է պաշտոնավարել ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնում, թե՞ ազատվել է աշխատանքից։ Եթե ազատվել է՝ ի՞նչ հիմքով, ի՞նչ կարգավիճակ ունի։ ԱԱԾ-ում ծառայողական քննություն նշանակվե՞լ է՝ դեպքի հետ կապված։ Հնարավո՞ր է, որ Կոստանդյանի թույլտվությամբ, օժանդակությամբ, նաեւ պաշտոնեական դիրքն օգտագործելով է որդին նման արարք կատարել։ ԱԱԾ-ից, սակայն, այս հարցերից որեւէ մեկին չեն պատասխանել՝ գրավոր հայտնելով․ «ՀՀ Ազգային անվտանգության տնօրենին հասցեագրած Ձեր 08.06․2023 թ․ հարցման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ նշված դեպքի կապակցությամբ ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ուստի այլ տեղեկություններ հնարավոր չէ տրամադրել»։ Փաստորեն, ԱԱԾ-ն չպատասխանելով՝ հաստատել է այս տեղեկությունը, սակայն անհարմար է զգացել գոնե ասել՝ պաշտոնյան շարունակո՞ւմ է աշխատել համակարգում, թե՞ ոչ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03