Մայրաքաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն իրար միացնող ճանապարհն արտաքին լուսավորություն չի ունեցել անգամ խորհրդային տարիներին: Կենսական նշանակություն ունեցող այս ծրագիրը Երևան քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել էր ընթացիկ տարվա հունիսին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ծրագրի առաջին փուլով Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության մասնագետները նախ սկսեցին հենասյուների տեղադրման ու ցանցի անցկացման աշխատանքներ իրականացնել ճանապարհի առաջին կեսում, այնուհետ նույն գործընթացը ծավալվեց նաև մինչև Նուբարաշենի մուտքն ընկած հատվածում: Արդյունքում 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածն այժմ արդեն լիարժեք լուսավորված է: «Երքաղլույս» -ի մասնագետները ցանցը գործարկել են հոկտեմբերի 24-ի երեկոյան: Առաջին անգամ լուսավոր ճանապարհով անցնող վարորդներն ու ուղևորներն իրենց գոհունակությունն են հայտնել երկար սպասված այս ծրագիրը կյանքի կոչելու համար և հատկանշել, որ այսուհետ երթևեկությունն այս ճանապարհահատվածում առավել հարմար ու անվտանգ կլինի:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02