«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանին՝ որպես համաձայնեցված թեկնածու:
Ազգային ժողովում նրա կենսագրությունը ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցով դիմեց Հայկ Մամիջանյանին։ Նա նշեց, որ բոլոր նախագծերը, որոնք միայն դրական հետևանք են անում, անգամ տարաբնույթ մեկնաբանության տեղ չկա, «Պատիվ ունեմ» խմբակցությունը ոչ մեկին կողմ չի քվեարկել։
«Հարցը դրվում է հետևյալ կերպ՝ անկախ նրանից՝ նախագիծը լավն է, վատն է, եթե այն ներկայացվել է կառավարության կողմից, դուք դրան կողմ չեք, այսինքն դուք ընդհանրապես ինստիտուցիոնալ կամ բովանդակային առումով հարցերին չեք նայում, քաղաքական պրիզմայով եք դիտարկում բոլոր որոշումները։ Ուզում եմ հասկանալ, եթե ձեր օրակարգը հիմնականում քաղաքական հակամարտության հիման վրա է, ի՞նչ խնդիր եք լուծելու, ի՞նչ ակնկալիքներ ունենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում ձեր թեկնածուն ունենալով։ Շատ լավ է պրոցեսը, բայց ուզում եմ ձեր ակնկալիքն իմանալ, եթե ընդհանուր այս ամեն ինչին վերաբերում եք, ձեր ասելով, ժամանակավրեպ և ոչ լուրջ»,- հարցրեց ՔՊ-ական պատգամավորը։
Հ.Մամիջանյանն արձագանքեց, որ երբեք չի ասել, որ այս ամեն ինչին վերաբերում է ժամանակավրեպ, ասել է՝ «ձեր կառավարության կողմից երկրին բացի չարիքից ուրիշ բան բերելը շատ բարդ է»։
«Ինչ վերաբերում է տիկին Սարգսյանի թեկնածությանը, մենք վստահ ենք, որ տիկին Սարգսյանի նման պրոֆեսիոնալը հանձնաժողովում՝ երկրին օգուտ է բերելու, հենց դրանով է պայմանավորված տիկին Սարգսյանի առաջադրումը։ Թե ինչպես դուք դրան կքվեարկեք՝ ինձ շատ քիչ է հետաքրքրում, բայց երկիրը նման պրոֆեսիոնալից կշահի»։
Արձագանքելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցադրումներին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց. «Իրոք, ձեզանից որևէ մեկդ ակնկալիք ունեի՞ք, որ պետք է գամ ու խնդրեմ քվեարկել մեր թեկնածուի օգտին։ Ձեր ակնկալիքը կմնա զուտ ակնկալիք»։
Ռ.Ռուբինյանը կրկին հարցրեց. «Այդպես էլ չհասկացա՝ ձեզ հետաքրքրո՞ւմ է՝ կընտրվի՞ ձեր ներկայացրած թեկնածուն, թե՞ ոչ»։ Հ.Մամիջանյանն արձագանքեց. «Գիտեի՝ ԱԺ եմ գալիս զեկուցելու, ոչ թե դպրոցական հանդեսի։
Ինձ հետաքրքրում է Անահիտ Սարգսյանի հանձնաժողովի անդամ դառնալը, որովհետև վստահ եմ՝ որպես կոմպետենտ մասնագետ կարող է իր փորձը ներդնել իր աշխատանքային գործունեությունը որակյալ իրականացնելու համար, բայց դուք ոնց եք քվեարկելու, ինձ հետաքրքրքում է մի քիչ ավելի քիչ, քան փոկերի գլխաքանակը»։
Ինչ վերաբերում է կառավարության նախագծերին դեմ քվեարկելուն, ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց. «Այն օրենքները, որոնք ձեր իշխանությունն է իրականացնելու, շատ վատ հետևանքներ են ունենում, նույնիսկ ամենաբարվոք օրենքներն իրականացվում են այնպիսի խայտառակ բացթողումներով, խայտառակ տրամաբանությամբ, որ հաճախ ձեռնպահ քվեարկությունը միակ հնարավոր տարբերակն է։
Որոշ պարագայում մենք փորձում ենք գտնել ինչ-որ լավ բան, որ երկիրը շարունակի գոնե գոյատևել մինչև ձեզանից ազատվենք»։
Panorama.am
18:14
17:45
17:17
16:44
16:23
16:07
15:55
15:36
15:21
15:03
14:46
14:34
14:14
13:57
13:44
13:15
12:58
12:45
12:26
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02