Ոչ մի երկիր այնքան չի անում, որքան մերը՝ Հայաստանի և իր հարևանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար. նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրոն Կոլոննան՝ երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ: Օրենսդիրներից մեկը նրան հարց է հղել Ադրբեջանի կողմից Արցախի՝ արդեն մի քանի ամիս շարունակվող շրջափակման վերաբերյալ՝ կոչ անելով գործել ու քայլ ձեռնարկել ընդդեմ Բաքվի:
«Մենք Հայաստանի կողքին ենք՝ դեպի արդար խաղաղություն շարժվելու ճանապարհին: Ֆրանսիան դա ևս մեկ անգամ ցույց տվեց, երբ Հանրապետության նախագահը հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կանցլեր Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահի ներկայությամբ։ Հուլիսի 21-ին Բրյուսելում կկայանա նոր հանդիպում։ Մենք ողջունում ենք նաև մեր ամերիկացի գործընկերների միջնորդական ջանքերը, որոնց հետ սերտ համակարգման մեջ ենք:
Մենք նաև Հայաստանի կողքին ենք, երբ խոսքը վերաբերում է տեղում լարվածության թուլացմանը։ Մենք դա ցույց տվեցինք, երբ ապրիլի վերջին, երկու առաջնորդներին խաղաղության համաձայնագրի կնքմանը խրախուսելու նպատակով, ես այցելեցի Հայաստան և Ադրբեջան, ներառյալ սահմանը՝ Եվրամիության մոնիտորինգային մարմնի առաքելության հետ, որին իր գոյության համար մեծամասամբ պարտական է մեր երկրին, և այն շատ օգտակար դեր է խաղում լարվածությունը թուլացնելու գործում։
Ի վերջո, մենք Հայաստանի կողքին ենք՝ նրան տրամադրելու մարդասիրական օգնություն։ Ավելին, այդ հարցը բարձրացվել է Քիշնևի գագաթնաժողովում, ինչպես, իհարկե, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները: Արգելափակումն անօրինական է, ինչպես նշել է Արդարադատության միջազգային դատարանը, որն անցյալ տարվա փետրվարի 22-ին Ադրբեջանին պարտավորեցրել էր դադարեցնել այն։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել այս որոշումը։ Տեսնում եք ՝ մենք Հայաստանի և հայերի կողքին ենք», - ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը, ինչին ի պատասխան օրենսդիրենրը ծափահարել են:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55