Հայաստանում չեն եղել եւ չկան շուկայում լիարժեք մոնոպոլիա ունեցող ընկերություններ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հունիսի 14-ին ասել է պաշտոնի միակ թեկնածու, իրավաբան Անահիտ Սարգսյանը։
Խոսքը, ըստ նրա, կարող է լինել միայն այն ընկերությունների մասին, որոնք գերիշխող դիրք են ունեցել եւ հանրապետություն են մատակարարել տարբեր ապրանքներ։ Ավելին, նշել է թեկնածուն, վերջին տարիներին այդ ընկերությունների ցանկում ոչ մի լուրջ փոփոխություն չի կատարվել։
Սարգսյանը նշել է, որ թե՛ նավթամթերքները, թե՛ շաքարը, թե՛ այլ ապրանքներ հիմնականում մատակարարում են այն նույն ընկերությունները, որոնք դա անում էին մինչեւ 2018թ.։ «Օրինակ, իմ տվյալներով՝ քիչ է փոխվել նավթամթերքների շուկայի մասնակիցների բաժինը»,- ասել է իրավաբանը։
Նշենք, որ հանձնաժողովոի նախագահի պաշտոնին թեկնածու առաջադրելու իրավունք ունի կառավարությունը։ Հանձնաժողովի անդամների թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կառավարությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները։ Այսպիսով, Անահիտ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել են երկու ընդդիմադիր խմբակցություններն այն քվեի հիման վրա, որը տրված է խորհրդարանական ընդդիմությանը։
18:14
17:45
17:17
16:44
16:23
16:07
15:55
15:36
15:21
15:03
14:46
14:34
14:14
13:57
13:44
13:15
12:58
12:45
12:26
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02