«Այսօր Ջրառատ համայնքում գյուղացիները բողոքել են ծիրանի մթերման գներից։ Ես խոսել եմ Արտաշատ համայնքի ղեկավարի հետ, 1-2 օրվա ընթացքում կամփոփենք խնդրի չափը, ծավալը, լուծման տարբերակները»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշեց, որ մրցակից երկրները, օրինակ Ուզբեկստանը, էական սուբսիդավորում են անում ծիրանի լոգիստիկ ծախսերը։
«Ընդհանուր առումով, պետք է արագ վերլուծենք շուկաներում իրավիճակն ինչպիսին է։ Արագ լուծում կտանք, կփորձենք ապահովել գյուղացիների բերքի պատշաճ մթերումը։ Խաղողի մթերման հետ կապված, Քերոբյանն ասաց, որ խոսակցություններ է ունեցել խաղողի մթերումով զբաղվող ընկերությունների ղեկավարների հետ՝ հասկանալու իրենց պլանները։ «Այս պահի դրությամբ իրավիճակը դեռ հուսադրող չէ, այսինքն մենք չենք տեսնում, որ խաղողի ամբողջ բերքը մթերվելու է։ Հիմա փորձում ենք հասկանալ այն մեթոդները, որոնցով պետք է երկու ծայրերը բերենք ու կպցնենք իրար»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է կաթիլային ոռոգման համակարգին անցնելու, Քերոբյանն ասաց, որ ամեն տարի մոտ 1500 հեկտարի կարգի հողամասերի վրա կաթիլային ոռոգման համակարգ է դրվում։ «Կարծում եմ՝ այսօր կարող ենք խոսել դեռևս բավական փոքր ծավալի մասին, կարող է լինել 5-10 հազար հեկտարի սահմաններում, որը մեր մշակվող վարելահողների 2-3 տոկոսին է վերաբերում։ Տեմպը գոհացուցիչ չէ, պետք է շատ ավելի արագ անցնել խնայողական ջրի օգտագործման համակարգերին»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։ Նա կարևորեց ջրի ոլորտի ռազմավարության իրականացումը։ «Այստեղ խնդրի զգալի մասը կայանում է նրանում, որ կառավարությունը մինչև ջուրը գյուղացուն հասցնելը, կարելի է ասել, գրեթե ամբողջությամբ սուբսիդավորում է ջրի գումարը և ջրի այն գինը, որի դիմաց ֆերմերը վճարում է, իրեն ոչ մի կերպ չի մոտիվացնում ավելի խնայողական համակարգեր դնել։ Այսինքն, խնայողական հակամարգերի մեջ արվելիք ներդրումները հիմնավորված չեն, քանի որ խնայողությունը փոքր գումար է, այդ ներդրումները չարժեն։ Մեր կարծիքով, պետք է ջրի ոլորտում տեղի ունենան ռեֆորմներ, ջրի գինը թանկանա, որպեսզի ֆերմերները մոտիվացված լինեն ներդրումներ անել կաթիլային ոռոգման համակարգերի մեջ»,- ասաց Քերոբյանը։
Աղբյուր` Panorama.am
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02