«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած Երևանի ավագանու ընտրություններին դեռ մոտ երեք ամիս կա, ու, բնականաբար, պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, այդուամենայնիվ, մի քանի թեկնածու արդեն իսկ ինտենսիվ քարոզարշավ է իրականացնում: Ավելին, կան տեղեկություններ, որ PR խմբեր և շտաբների համար տարածքներ են սկսել վարձել: Էլ ավելին՝ նախօրեին պարզվեց, որ հայտնի է ՔՊ-ի շտաբի պետը: Խոսքը արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մասին է: Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, այս ողջ ընթացքում ամեն ինչ անում է քարոզարշավի համար քաղաքապետի տեղակալի ընձեռած հնարավորություններից լայնորեն օգտվելով՝ միևնույն ժամանակ որոշակի «դիստանցիա» պահելով ՔՊ-ից: Բայց ահա, ինչպես երևում է, Նիկոլ Փաշինյանը որոշել է կասեցնել այդ «ինքնուրույնությունը» և շտաբի պետ է նշանակել իր ամենահավատարիմ «զինակիցներից» մեկին: Ի դեպ, այստեղ մի հետաքրքիր հանգամանք էլ կա. պարզվում է՝ Արմեն Փամբուխչյանն ու Երևանի քաղաքապետի հիմնական թեկնածուներից Մանե Թանդիլյանի ընտրական ճանապարհները մեկ անգամ արդեն խաչվել են: Ի մասնավորի, 2018 թ. խորհրդարանական ընտրություններում նրանք ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել են նույն ընտրատարածքում՝ Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն վարչական շրջաններում։ Այն ժամանակ Փամբուխչյանն ստացել է 1666 ձայն, իսկ Թանդիլյանը՝ 3636 ձայն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33