Հունիսի 13-15 Մարաքեշում ընթացող Միջխորհրդարանական միության` միջդավանանքային երկխոսությանը նվիրված համաժողովին Էլինար Վարդանյանը խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքում կրոնական, պատմական և մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ: Ստորև ելույթը.
Հարգելի գործընկերներ,
Երբ մենք քննարկում ենք միջկրոնական և ներդավանանքային երկխոսության թեման, ինչպես նաև վերջիններիս կարևորությունը տարածաշրջանային և գլոբալ խաղաղության խթանման հարցում, շատ կարևոր է պատշաճ գնահատական տալ ոտնձգություններին, որոնք ուղղված են տարբեր հավատքներում կարևորագույն նշանակություն ունեցող կրոնական արտեֆակտների դեմ:
Ցավոք, 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, Արցախի Հանրապետության տարածքում գտնվող շուրջ 161 հայկական եկեղեցի և 591 կրոնական ցուցանմուշ, այդ թվում՝ բազմաթիվ հայկական բացառիկ խաչքարեր անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Այս եկեղեցիները, տաճարները, վանքերը և խաչքարերը դատապարտված են արժանանալու հայկական ծագում ունեցող ցանկացածի կամ յուրաքանչյուրի ճակատագրին, որ երբևէ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Ադրբեջանի պետական քաղաքականության վերջնական նպատակն է կարծես Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում առկա հայկական պատմամշակութային ժառանգության աղավաղումն ու ոչնչացումը։
Պետական մակարդակով հայտարարություններ են եղել, որ կրոնական պաշտամունքի այս վայրերը հայկական ծագում չունեն, և մի քանիսն ուղղակի քանդվել են, իսկ մյուսներն այլաձևվել են «վերականգնողական աշխատանքների» պատրվակով։
2021 թվականի մարտին ամբողջությամբ ավերվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը գտնվում էր այժմ ադրբեջանական վերահսկողության տակ հայտված Մեխակավանում։ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը, որը հայտնի է որպես Սուրբ Ղազանչեցոց տաճար, այլափոխվել է, այլանդակվել: 2022 թվականի հոկտեմբերին Սուրբ Սարգիս եկեղեցին, որ գտնվում է Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում, ողբերգականորեն ավերվել է Ադրբեջանի կողմից:
Օրինակները կարելի է երկար շարունակել:
Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021 թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պարտավորեցրել է Ադրբեջանին՝ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների»:
Ադրբեջանի իշխանությունների կողմից, սակայն, Արցախի հանրապետության օկուպացված տարածքում հայկական պատմական և կրոնական ժառանգության դեմ ուղղված վանդալիզմի և ոչնչացման դեպքերը, դրան զուգահեռ պետական մակարդակով պատմական հիշողության կանխամտածված և անօրինական յուրացումը, շարունակվում է:
Հաշվի առնելով վերը նշվածը և եթե մենք ցանկանում ենք միասին աշխատել ապագայի համար, որտեղ կրոնը, կրոնական ժառանգությունը և համոզմունքները հարգված և պաշտպանված կլինեն առաջադեմ մարդկության կողմից, միջազգային հանրությունը պետք է պահանջ ներկայացնի վերջ տալ կրոնական արտեֆակտների ոչնչացմանը և աղավաղմանը:
Ավելին, մենք խիստ կարևորում ենք միջազգային պատվիրակությունների այցելությունը Արցախի Հանրապետության տարածքներ, որոնք պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նման այցելությունները կնպաստեն փաստահավաք առաքելություններին, որոնց նպատակը կլինի գնահատել հայկական կրոնական և մշակութային ժառանգության ներկա վիճակը:
Շնորհակալություն ուշադրության համար:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03