«Մենք ունենք վարկած, թե ինչ օպերացիա էր կազմակերպվել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գլխին, որի մասին ավելի ուշ կխոսենք, քանի որ հիմա նպատակահարմար չենք համարում դրա մասին բարձրաձայնելը»,-դատական նսիտից հետո, որի ժամանակ հարցաքննվել են վերջին վկաները, հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Նա ասաց, որ պաշտպանական կողմի մոտ հարցեր կան, թե ինչու Գրիգորյանի՝ 2021 թվականի ապրիլին բազմաթիվ եթերներից հնչած խոսքը միանգամից բոլորը լսեցին 2022 թվականի մայիսին: Մելիքյանը հայտնեց, որ գործով վկայի հարցաքննությունից պարզվել է, որ ինչ-որ մարդիկ որոշել են, որ պետք է գնան Գյումրու մի վայր, որտեղ պետք է լիներ Արմեն Գրիգորյանը, և հարց հնչեցրեց, թե որտեղի՞ց նրանց նման տեղեկատվություն և ո՞վ էր նրանց ուղղորդել: Փաստաբանը հայտնեց, որ դեռ պետք է պարզվի, թե ով էր ուղղորդել տեսանյութի տարածումը և դրան ուղեկցած մեկնաբանությունը և հավելեց, որ այդ ամենը Գրիգորյանի շահերի պաշտպանող կողմի համար որոշակի վարկածի հիմք է հանդիսանում: «Արդարության կարևոր էլեմենտը հրապարակայնությունն է, մեկ մայլ վարույթով հենց այս պահին լրջագույն հիմնահարց է գրանցվում՝ խախտվում է դատավորի հրապարակայնության իրավունքը ԲԴԽ-ում»,-անդրադառնալով արդար դատավարության ակնկալիքի վերաբերյալ հարցին՝ հայտնեց փաստաբանը և նկատեց, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դատավարությունը բաց է, լրագրողներն էլ են ներկա և հարցաքննվողները հանրության առաջ էլ են պատասխանատու, իրենց խղճի առաջ էլ: «Մենք փորձել և փորձում ենք հարցադրումներ տալու միջոցով հերքել մեղադրող կողմի վարկածը և ամրացնել մեր համոզմունքը մեր վարկածի հետ կապված, որի մասին այս պահին չեմ նախընտրում խոսել մանրամասնությամբ»,-հայտնեց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ շատ բաներում լավատես չեն, բայց բաներ կան, որոնք հիմք են տալու հետագայում այս ամենին նոր աչքերով նայելու և արձանագրեց, թե այդ հետագան գալու է: Մելիքյանը տեղեկացրեց, որ վկան հայտարարել , թե Արթիկից հասել է Գյումրի, որպեսզի Արմեն Գրիգորյանին հարցեր տա հնչեցրած որակումների վերաբերյալ, բայց մյուս կողմից էլ, ըստ փաստաբանի, վկան իրեն նեղություն չի տվել վերցնելու ամբողջ խոսքի ձայնագրությունը և համոզվել, որ Գրիգորյանը քաղաքական համատեքստում է հայտարարություններ և որակումներ արել::
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03