Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարանում) տեղի է ունեցել Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների համաժողովը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Համաժողովը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի համագործակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են ֆրանսերենի շուրջ 100 դասավանդողներ՝ ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններից: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և մատնանշել ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների դերը. «Շնորհակալ ենք յուրաքանչյուր ուսուցչի կատարած կարևոր աշխատանքի համար: Դուք եք մեր կրթության զարգացման առաջամարտիկները, և որևէ հաջողություն չենք կարող ակնկալել առանց ձեր՝ աշխատանքի նկատմամբ եռանդի ու ջանասիրության: Օտար լեզուների ուսուցումը դպրոցներում մեր հանրակրթական բարեփոխումների տեսլականի կարևոր բաղկացուցիչ է, որտեղ առանձնահատուկ տեղ ունի ֆրանսերենը»: ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է հայ-ֆրանսիական համագործակցությանը, ֆրանսերենի զարգացմանն ուղղված ընթացիկ տարվա աշխատանքներին: Ըստ նրա՝ 2 հուշագիր է կնքվել դեսպանատան հետ՝ Հայաստանի դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցչի օգնականներ ունենալու և Գյումրու դպրոցներից մեկը ֆրանսերենի տարածաշրջանային ռեսուրս-դպրոց դարձնելու ուղղությամբ: Փոխնախարարն ընդգծել է նաև իր ղեկավարությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով գործող կրթության և մշակույթի ոլորտներում Ֆրանկոֆոն միջոցառումների համակարգման աշխատանքային խմբի կարևորությունը, որի շնորհիվ ավելի մեծ համախմբում կա ոլորտի դերակատարների միջև։ Կարևորվել է նաև Ֆրանսիական ինստիտուտի դերը՝ որպես Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական ջերմ հարաբերությունների հավաստում, որի աջակցությամբ նոր թափ կստանան ոլորտում կրթամշակութային տարատեսակ ծրագրերն ու միջոցառումները: Ֆրանսերեն դասավանդող ուսուցիչներին ողջունել և շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն՝ նշելով. «Դուք ձեր անգնահատելի լուման ունեք ֆրանսերենի դասավանդման և զարգացման գործում»: Դեսպանը կարևորել է նաև ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ որպես դեսպանատան գործունեության կարևոր մաս: Միջոցառման ընթացքում հնչել են տարբեր ելույթներ՝ ուղղված Հայաստանում ֆրանսերենի դասավանդման առաջընթացին, խորացված ուսուցման ամրապնդմանը, Հայաստանում ֆրանսերենի ուսուցման հեռանկարների ու մարտահրավերների վերհանմանը:
22:13
21:12
19:17
18:58
18:09
11:41
11:18
11:03
18:15
17:57
17:14
15:26
14:30
14:03
13:27
13:21
12:48
12:35
12:17
12:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37