ՌԴ Պրիմորյեի երկրամասում դպրոցի տնօրենի որդին կասկածվում է նույն դպրոցի ուսուցչուհու սպանության համար: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեի երկրամասի քննչական գլխավոր վարչությանը, Պրիմորյեի բնակիչը խոստովանել է անձնական թշնամանքի պատճառով աղջկա սպանության մասին:
«Պոկրովկա գյուղից աղջիկը կորել է հոկտեմբերի 14-ին: Նրա սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Չորս օր անց ձերբակալվել է 1998 թվականի ծնված երիտասարդ, նա արդեն կալանքի տակ է: Տղամարդը խոստովանել է իր գործած հանցանքը»,- հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ երիտասարդը խոստովանել է, որ խեղդել է կնոջը և մարմինը նետել ջուրը, իսկ իրերը՝ այրել: Ընդ որում՝ շարժառիթը եղել է անձնական թշնամանքը:
Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը պատմել է, որ կասկածյալն այն դպրոցի տնօրենի որդին է, որտեղ դասավանդել է սպանվածը:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ուսուցչուհու նախկին ամուսինը պատմել է, որ իր նախկին կինն ու նրա սպանության համար մեղադրվող երիտասարդը հարաբերությունների մեջ են եղել:
«Նրանք հանդիպում էին»,- հայտնել է զրուցակիցը:
Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, սպանության պատճառը կարող էր լինել փողը: Աղջիկը պարտքով գումար էր տվել երիտասարդին, որը վերջինս չէր ցանկանում վերադարձնել:
Այժմ իրավապահներն ու պատկան մարմինները որոնում են աղջկա մարմինը։
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44