«Մենք ունենք ընկալման խնդիր, որի առաջ տեղեկատվական աղբի միջոցով պատնեշ է դրվում և 24-ժամյա ռեժիմով գեներացվում է»,-Հայկական օրակարգ նախաձեռնության շրջանակներում «Ինչքա՞ն ժամանակ ունենք» խորագրով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը: Նրա կարծիքով, այդ տեղեկատվական աղբը թույլ չի տալիս, որ մարդիկ ադեկվատ ընկալեն ռիսկերը և հիշեցրեց, որ 2020 թվականի հունիսիս 5-ին Գագիկ Ծառուկյանն էլ էր ասումր, որ կա պատերազմի մեծ ռիսկ և տեղեկատվական աղբով նրա ձայնը ճնշվեց: «Այսօր էլ խնդիր ունենք ձերբազատվելու այդ ադրբեջանական, թրքահաճո, հակահայկական, հակապետական տեղեկատվական աղբից, որը հրամցնելով հասարակությանը, բոլորիս տանում են դեպի սպանդ»,-հայտարարեց Արման Աբովյանը:
Նրա կարծիքով, ժողովրդի այն հատվածը, որը մտածում է, թե Արցախը տալով հանգիստ է ապերլու, սխալվում են, քանի որ վաղն իրենց տունն է տալու: Ըստ Աբովյանի՝ հայտարարություններով և նամակներով էլ հնարավոր չէ կանխել վտանգավոր գործընթացները, ինչ այսօր արվում է: «Կա կոմունիակացիայի խնդիր, քանի որ «փրկենք երկիրը» արտահայտությունը մարդիկ չեն ընկալում իրենց կենցաղի հետ կապված, նրանք կարծում են, որ այն ինչ-որ հեռու երկիր է, որը պետք է փրկվի, իսկ իրենց տունը, տեղը, աշխատանքը, երեխաների դպրոցը դրա հետ կապ չունեն: Ոչ, այդպես չէ, ունի»,-ասաց ԱԺ նախկին պատգամավորները: Բանախոսի կարծիքով՝ տեխնիական առումով ժամանակ կա մինչև որևէ փաստաթղթի ստորագրումը: «Իսկ ստորագրմամբ ոչինչ դրական չի լինի, կհաստատվի մեր հավաքական մահապատժի որոշումը: Ոմանք այն կանվանեն խաղաղություն, ոմանք՝ կադաստրի թուղթ, բայց դրանք իրականության հետ կապ չեն ունենա»,-ասաց Աբովյանը և, կարևորելով հանրությանն այն իրողության հասցնելը, ըստ որի՝ ներկայում բանակցություններ չեն գնում, այլ գնում է Հայաստանի կողմից որոշակի գործողությունների գեղեցիկ փաթեթավորում, բանախոսն ասաց. «Մենք պետք է դուրս գանք մեր ենթագիտակցությանը փաթաթած ադրբեջանամետ, թրքահպատակ հակահայ այդ խոսույթից՝ սևեր-սպիտակներ, նախկիններ-ներկաներ, իշխանություն-ընդդիմություն: Երևանից 55 կմ հեռավորության վրա կրակում են»: Աբովյանը հայտարարեց, որ թուրքերի ու ադրբեջանցիների ամենամեծ վախն այն է, որ հայերը դուրս կգան տեղեկատվական կաղապարի տակից, որտեղ ստիպողաբար են մտցրվել:
Աղբյուր` Panorama.am
18:15
17:57
17:14
15:26
14:30
14:03
13:27
13:21
12:48
12:35
12:17
12:08
11:45
11:21
11:02
10:55
10:37
09:55
09:42
09:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37