ՈւԱԿ-ում հյուրընկալվել է ԱՄՆ-ի ամենամեծ և հեղինակավոր ուռուցքաբանական կենտրոններից մեկի պրոֆեսոր Նաթան Ֆոուլերին և «Netcracker Technology Corp.»-ի համահիմնադիր Մայքլ Ֆայնբերգը։ Այս մասին տեղեկացնում են Ուռուցքաբանության ազգային կենտրոնից։ «Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Bostongene-ի հետ համագործակցության շրջանակում, կազմակերպել էր հանդիպում-քննարկում «Ուռուցքաբանության մեջ ճշգրիտ բժշկության զարգացումը» թեմայով, որը վարում էր Նաթան Ֆոուլերը՝ ԱՄՆ-ի ամենամեծ և հեղինակավոր ուռուցքաբանական կենտրոններից մեկի՝ Տեխասի համալսարանի Անդերսոնի անվան քաղցկեղի կենտրոնի Կլինիկական հետաքննական և թարգմանչական հետազոտական ծրագրի տնօրենը: Հանդիպմանը պրոֆեսոր Ֆոուլերն անդրադարձել է ուռուցքով հիվանդների վարման գործընթացում՝ ախտորոշման և բուժման անհատական մոլեկուլային մոտեցումների կիրառմանը, որի շնորհիվ յուրաքանչյուր հիվանդի դեպքում որոշվում է իր ուռուցքային բջիջների մոլեկուլների տեսականին և դրա հիման վրա ընտրվում է թիրախային բուժման դեղորայքը: Հյուրերը, տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ծանոթացան իրականացված լայնածավալ աշխատանքներին, կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու մատուցվող ծառայություններին: Հյուրերը ՈւԱԿ տնօրենին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ արձանագրել, որ իրենց այցը նոր համագործակցության ու համատեղ իրականացվող նոր նախագծերի սկիզբ է, քանի որ առկա է փոխգործակցության զգալի ներուժ»,- ասվում է հաղորդագրությունում:
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02