Հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպության կենտրոնակայանում տեղի ունեցավ ներկայացում, որը կազմակերպել էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը:
Միջոցառմանը ներկա էին ՄԱԿ մի շարք անդամ-երկրների, կազմակերպության գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:
Հայկական ավանդական կատարողական արվեստի ու ժամանակակից պարարվեստի համադրությամբ բեմադրված ներկայացումն անցկացվեց «Հոգիս» երաժշտական բեմադրության միջազգային մեկնարկի շրջանակներում` ցուցադրելով ՀԲԸՄ-ի երկու գործընկեր ծրագրերի` «ԹՈՒՄՈ» ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնի և ՀԲԸՄ հովանու տակ գործող Նորքի հայորդաց տան երիտասարդ մասնակիցների հմտությունները: «Հոգիս» բեմադրությունը, որի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Նյու Յորքում, հայկական ավանդույթների յուրահատուկ մեկնաբանություն է` թվային և ստեղծագործական արվեստի համադրությամբ:
Ներկայացմանը բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատանեկան զարգացման և մասնակցության հարցերով պատասխանատու Ջուդիթ Դիրսը և «Հոգիս» բեմադրության ստեղծագործական տնօրեն, ֆրանսահայ կինոռեժիսոր Պատրիկ Մալաքյանը:
«ՄԱԿ-ը ստեղծվել է հանուն ապագայի, այսինքն՝ երեխաների: Հենց երեխաներին պետք է փոխանցենք այս աշխարհը, և դա մեր բոլորիս կարևոր պարտավորությունն է, որի մասին պետք է հիշենք»,-իր ելույթում- ընդգծեց ՀՀ դեսպանը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47