ԱԺ ՀՀԿ- ական պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր հրավիրված ասուլիսին, որի թեման Կառավարության նոր ծրագիրն էր, պնդեց, թե ինքը երբեք չի ասել, որ Հայաստանում մենաշնորհ չկա, գուցե ընդամենն ասել է, որ «գերիշխող դիրք կա»:
Իսկ որպես հիմնավորում ընդգծեց, թե ինքն անձամբ սահմանադրական բարեփոխումների համար մենաշնորհի մեխանիզմներ էր առաջարկել: Ըստ Այվազյանի՝ հակամենաշնորհային պայքարում երկու մոդել կա, մեկն ամերիկյան, որն ուղղակիորեն կոտրում է, երբ կենտրոնացում է նկատում, մյուսը՝ գերմանականը, երբ ասում է հնարավոր է ոլորտների վրա կենտրոնացում տեղի ունենա, բայց մրցակցային մեխանիզմներով ու օրենքերով թույլ չի տալիս: Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ն էլ ունի համապատասխան կառույց՝ ՏՄՊՊՀ-ն:
Խոսելով բուն ծրագրից՝ Այվազյանը նշեց, թե հնարավոր է վեց ամսում փոփոխությունների հասնել: Ըստ նրա՝ շատ լուրջ շեշտադրում է արված բարիք ստեղծող անձի պաշտպանության համար, ընդ որում՝ կոնկրետ մեխանիզմներով:
Այնուհետև թվարկեց դրական ազդակները. «Բիզնեսմենի պաշտպանվածություն, սոցիալական ոլորտում ասում է, որ գազի և էլեկտրաէներգիայի մասին առաջարկություն կներկայացնեն, որպեսզի սակագինը նվազի: Բացի այդ, ոլորտային արտոնյալ ռեժիմներ է սահմանում վերամշակողների և մյուսների համար: Ներդրումների առումով նոր մոտեցում է, կիրառվում է հարևան երկրի պրակտիկան՝ ավելի լավ պայմաններ տրամադրելու համար»:
Ներդրումային առումով համաձայն է, այնպես չի, որ նման կառույց չկար, բայց ընդգծեց, որ թեկուզ փոփոխված անունով ցույց է տալիս, որ այս խնդիրը կարևորվում է:
«Իհարկե անունը փոխված է, բայց շեշտադված է, հնարավոր է կառուցվածքային շատ քիչ գործառույթներ ավելացնեն, բայց կառավարության ուշադրության կենտրոնում է»,- ասաց նա և ամփոփեց, որ ավելի շատ տնտեսական շեշտադրումներով ծրագիր է:
«Վեց ամսում կարելի է շատ լուրջ բաներ փոխել, առաջին հարցը հասարակության մեջ մոտեցման փոփոխությունն է, սպասումներ կան դրական, բայց եթե բարեփոխում ես, ապա բոլոր ոլորտներում պետք է արվի անխտիր, հասարակությունը պրոբլեմ ունի բոլոր ոլորտներում»,- եզրափակեց նա:
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58